Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 111
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 03
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

20 դեկտեմբերի 2023 թվականի N 03

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարգելի բնակիչներ, Իջևանի համայնքապետարանը ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքների պահանջներով, համայնքի 2024 թվականի բյուջեի ձևավորման և կառավարման գորընթացներում համայնքի բնակչության մասնակցությունն ապահովելու և բնակչության կենսաապահովման խնդիրներն առավել արդյունավետ լուծելու նպատակով, հանրային քննարման է ներկայացնում Իջևան համայնքի 2024 թվականի բյուջեի նախագիծը։ Ակնկալելով համայնքի բնակչության և ավագանու անդամների շահագրգիռ և ակտիվ մասնակցությունը բյուջեի նախագծի քննարկմանը, խնդրվում է առաջարկությունները ներկայացնել համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների, հաշվառման և հավաքագրման բաժին մինչև 2024 թվականի հունվարի 4-ը։ Հանրային քննարկումների արդյունքների ամփոփումը կկայանա 2024 թվականի հունվարի 4-ին, ժամը 11։00-ին, «Վերնատուն» պատկերասրահում գտնվող համայնքի ավագանու նիստերի դահլիճում։



Կից փաստաթղթեր՝
(112.48 Կբ) 1-6 հատվածներ
(23.25 Կբ) Որոշման նախագիծ
(43.74 Կբ) Հիմնավորում
(16.25 Կբ) Ուղերձ
(525.31 Կբ) Արձանագրություն
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner