Այսօր: Չորեքշաբթի, 30 Նոյեմբերի 2022թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 58
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայտարարություն
2022,Նոյեմբեր 25 - Դեկտեմբեր 26
Հայտարարություն
2022,Նոյեմբեր 22 - Դեկտեմբեր 22
Հայտարարություն
2022,Նոյեմբեր 22 - Դեկտեմբեր 22
Հայտարարություն
2022,Նոյեմբեր 17 - Դեկտեմբեր 19
Հայտարարություն
2022,Նոյեմբեր 15 - Դեկտեմբեր 15
Հայտարարություն
2022,Նոյեմբեր 11 - Դեկտեմբեր 12
Հայտարարություն
2022,Նոյեմբեր 9 - Դեկտեմբեր 9
Հայտարարություն
2022,Նոյեմբեր 8 - Դեկտեմբեր 8
Հայտարարություն
2022,Նոյեմբեր 4 - Դեկտեմբեր 5

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
29.11.22 Քաղաքապետերի դաշնագիրը նշում է Արևելյան գործընկերության տարածաշրջանում իր գործունեության 10-ամյակը

Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մասնակցում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում անցկացվող «Քաղաքապետերի դաշնագրի 10-ամյակն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» խորագրով համաժողովին։Այն հյուրընկալել է ավելի քան 150 մասնակցի, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի տեղական ու ազգային իշխանությունների, տեղական պաշտոնյաների ասոցիացիաների և այլ շահագրգիռ կողմերի, ինչպես նաև ԵՄ կառույցների, ԵՄ անդամ պետությունների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների։

24.11.22 Համայնքի զարգացմանն ու բարեկարգմանն ուղղված յուրաքանչյուր աշխատանք արժանի է գնահատանքի

Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանն այսօր պատվոգիր և դրամական պարգև է հանձնել Իջևան քաղաքի բնակիչ Հասմիկ Թութունջյանին` հարազատ քաղաքի բարեկարգման գործում կատարած նվիրական աշխատանքի համար:

Համայնքապետը նման որոշում էր կայացրել` տեղեկանալով, որ բնակիչը սեփական միջոցներով և նախաձեռնությամբ բարեկարգել է Ջեմմա Անանյանի անվան պուրակի հարակից տարածքը:

Արթուր Ճաղարյանը շնորհակալություն հայտնեց Հասմիկ Թութունջյանին և նշեց, որ համայնքապետարանը գնահատում և կարևորում է ի շահ համայնքի կատարված յուրաքանյուր աշխատանք:

24.11.22 Իջևանը ևս միացել է ԵՄ կայուն էներգիայի շաբաթին

Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանն ընդունել և շնորհակալագրեր ու խրախուսական նվերներ է հանձնել կայուն էներգիայի թեմայով հայտարարված լուսանկարչական և նկարչական մրցույթի մասնակիցներին և հաղթողներին:

Լուսանկարչական մրցույթի հաղթողներ`
1.Հայկ Աղասարյան
2.Նանե Թումանյան
3.Մհեր Օթարյան

Նկարչական մրցույթի հաղթողներ`
1.Ռուզաննա Սարուխանյան
2.Մելանի Անանյան
3.Էդմոնդ Մատինյան

23.11.22 ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի շրջանակներում ընտրվելու է ՀՀ 5 համայնքներից մեկը
Այսօր Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը հանդիպել է ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի ղեկավար Աբգար Բուդաղյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են էներգետիկ ոլորտում համագործակցության հեռանկարները:ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի շրջանակներում ընտրվելու է ՀՀ 5 համայնքներից մեկը, որի ցանկում է նաև Իջևանը: Ծրագրի նախնական փուլում կկատարվի գույքագրում, որպեսզի հստակեցվեն համայնքի էներգետիկ խնդիրները:Ծրագրի հաջող ընթացքի դեպքում այն կտևի 4 տարի: Արթուր Ճաղարյանը պատրաստակումություն հայտնեց ծրագրին հնարավոր բոլոր միջոցներով աջակցելու համար և կարևորեց էներգետիկ ոլորտի նորարարությունների կիրառումը համայնքում: Համայնքապետը նաև տեղեկացրեց Իջևանում կիրառված բազմաբնակարան շենքերի ... Մանրամասն
21.11.22 Արթուր Ճաղարյանը մասնակցել է Բոսնիա և Հերցեգովինա խորհրդարանական հանրապետության մայրաքաղաք Սարաևոյում կազմակերպված ֆորումին
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հրավերով՝ Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանն օրերս մասնակցել է «Երիտասարդների համար բարենպաստ քաղաքների կառուցումը 8 միլիարդ մարդ ունեցող աշխարհում» խորագրով տարածաշրջանային ֆորումին։ Սարաևոյում կայացած աշխատաժողովին մասնակցել է աշխարհի շուրջ 16 երկրի պատվիրակություն։Ֆորումի նպատակը եղել է տեղական ինքնակառավարման մարմինների և երիտասարդների միջև երկխոսության խթանումը, երկխոսության միջոցով պետական ծրագրերի հասանելիության ապահովումը։Քննարկումների ժամանակ պայմանավորվածություն է ձեռքբերվել համատեղ ջանքերով քայլեր ձեռնարկել՝ 2023-ին Հայաստանում երիտասարդության ինդեքսի ներդրման ուղղությամբ։Նշենք, որ տարածաշրջանային միջոցառումը կազմակերպել է ՄԱԿ-ի Բնակչության ... Մանրամասն
17.11.22 Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի ուղերձը՝ ուսանողների միջազգային օրվա առթիվ
Սիրելի ուսանողներ,շնորհավորում եմ բոլորիդ ուսանողների միջազգային օրվա առթիվ։ Ինձ համար ուրախալի է այն փաստը, որ դուք ակտիվ և միասնական ներգրավված եք ինչպես համայնքային, այնպես էլ համընդհանուր խնդիրների լուծման գործում։ Դուք եք այն ներուժը, որն ապահովում է պետության առաջադիմությունն ու հզորությունը։Իջևանի համայնքապետարանը կարևորում է ուսանողների բարեկեցությունը և մշտապես քայլեր է ձեռնարկում այն բարելավելու ուղղությամբ։ Իջևան համայնքի ավագանու որոշմամբ՝ սահմանվել է «Իջևան»‎ կրթաթոշակը, որը տրամադրվում է բարձր առաջադիմություն ունեցող ԵՊՀ ԻՄ-ի ուսանողին։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ՀՀ ուսումնական հաստատություններում սովորող բոլոր ուսանողներին և մաղթում բարձր առաջադիմություն և հաստատակումություն՝ ... Մանրամասն
16.11.22 Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. Ֆան Յոնգն այցելել է Տավուշի մարզ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր ընդունել է Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. Ֆան Յոնգին: Հանդիպմանը ներկա էր նաև Իջևան համայնքի ղեկավարի տեղակալ Արգիշտի Ամիրխանյանը։
Դեսպանին ներկայացվել է Տավուշի մարզը և հնարավոր համագործակցության ուղղությունները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ մարզում գյուղատնտեսության, զբոսաշրջության ու կրթության ոլորտների զարգացմանն ուղղված հարցեր: Դեսպան Ն.Գ. Ֆան Յոնգը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ այցը ճանաչողական է և ուրախ է ծանոթանալու այն տեսլականին, որը հնարավորություն կտա Չինաստանին աջակցել մարզի զարգացմանը: Հանդիպման ավարտին ներկաները միմյանց հանձնեցին հուշանվերներ՝ ի նշան բարեկամության, որից հետո այցելեցին Մակարավանք:
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Իջևան համայնքի ավագանու նիստ
Ավագանու հերթական նիստ 25․03․2022թ․
Իջևան համայնքի ավագանու նիստ
Իջևան համայնքի ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
(0263)42138
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2072
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner