Այսօր: Ուրբաթ, 19 Հուլիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 124
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 փետրվարի 2023 թվականի N 124

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՆՈՔԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.02803ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 110.33ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՆԱՍՆԱՇԵՆՔԻ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.02803հա մակերեսով հողամասի վրա  1990թ.  քաղաքացի Հայկ Հրանտի Բեջանյանի կողմից ինքնակամ կերպով կառուցվել է  110.33քմ արտաքին  մակերեսով անասնաշենքի շինություն ,որը հաշվառվել է 01.02.2023թ., հաշվառման ծածկագիրն է 2023RSVLBA, որի ներքին մակերեսը կազմում է 86.24քմ, ուստի քաղաքացին դիմել է ինքնակամ կառուցված շինության  իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով: Համաձայն ՀՀ կառավարության 19.01.2006թ. թիվ 118-Ն որոշման և Տավուշի մարզի Իջևան  համայնքի Ենոքավան գյուղը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-6 համակցված պլանավորման փաստաթղթերի  հողամասը  հանդիսանում է համայնքային սեփականության, 11-028-0030-0006;0007  ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության նպատակային, գյուղատնտեսական արտադրական  գործառնական նշանակության հող : Շինության զբաղեցրած 0.02803հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը  և նրա վրա ինքնակամ կերպով կառուցված շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը,    չեն   դասվում  ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:

Հաշվի առնելով վերոնշյալը  և    ղեկավարվելով   ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն  և  912-Ն   որոշումների,   ՀՀ  քաղաքացիական  օրենսգրքի  188-րդ  հոդվածի 2-րդ  կետի և     ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Ճանաչել Իջևան համայնքի սեփականության իրավունքը Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրի վարչական սահմաններում  գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող  0.02803հա մակերեսով հողամասի վրա քաղաքացի  Հայկ Հրանտի Բեջանյանի  կողմից ինքնակամ կառուցված 110.33քմ ընդհանուր արտաքին մակերեսով անասնաշենքի  շինության  նկատմամբ  /ծածկագիր 11-028-0030-0006;0007/:

2.Ճանաչել  օրինական  Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.02803հա մակերեսով հողամասի վրա  քաղաքացի  Հայկ Հրանտի Բեջանյանի  կողմից ինքնակամ կերպով կառուցված 110.33քմ  ընդհանուր արտաքին մակերեսով անասնաշենքի շինությունը   /ծածկագիր 11-028-0030-0006;0007/:

3 .Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրի վարչական սահմաններում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.02803հա մակերեսով  հողամասի /ծածկագիր 11-028-0030-0006;0007/ վրա   քաղաքացի Հայկ Հրանտի Բեջանյանի    կողմից  ինքնակամ  կերպով  կառուցված 110.33քմ արտաքին մակերեսով անասնաշենքի շինությանը տալ   հետևյալ    հասցեավորումը. Տավուշի մարզ, գյուղ Ենոքավան, 1-ին փողոց, թիվ 61/1:

4.Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ,  Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Ենոքավան, 1-ին փողոց, թիվ 61/1 հասցեում  գտնվող 0.02803հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության նպատակային, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության հողամասում /ծածկագիր 11-028-0030-0006;0007/ կառուցված   110.33քմ  արտաքին մակերեսով  անասնաշենքի  շինությունը  գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 14-րդ գոտում՝ առաջարկել  քաղաքացի  Հայկ Հրանտի Բեջանյանին,  համաձայն  ՀՀ  կառավարության  18.05.2006թ.  թիվ 912-Ն  որոշման  4-րդ  հոդվածի  35-րդ  կետի, բ/ ենթակետի՝ ուղղակի  վաճառքով  գնել  0.02803հա  մակերեսով  հողամասը՝  1քմ   1221 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով  342247/երեք հարյուր քառասուներկու  հազար երկու հարյուր քառասունյոթ/  ՀՀ  դրամ  արժեքով, իսկ  110.33քմ ընդհանուր արտաքին մակերեսով շինությունը ՝  1քմ  2418ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով՝ 266778/երկու հարյուր վաթսունվեց  հազար  յոթ հարյուր յոթանասունութ/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով :


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner