Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.02803հա մակերեսով հողամասի վրա 1990թ. քաղաքացի Հայկ Հրանտի Բեջանյանի կողմից ինքնակամ կերպով կառուցվել է 110.33քմ արտաքին մակերեսով անասնաշենքի շինություն ,որը հաշվառվել է 01.02.2023թ., հաշվառման ծածկագիրն է 2023RSVLBA, որի ներքին մակերեսը կազմում է 86.24քմ, ուստի քաղաքացին դիմել է ինքնակամ կառուցված շինության իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով: Համաձայն ՀՀ կառավարության 19.01.2006թ. թիվ 118-Ն որոշման և Տավուշի մարզի Իջևան համայնքի Ենոքավան գյուղը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-6 համակցված պլանավորման փաստաթղթերի հողամասը հանդիսանում է համայնքային սեփականության, 11-028-0030-0006;0007 ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության նպատակային, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության հող : Շինության զբաղեցրած 0.02803հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը և նրա վրա ինքնակամ կերպով կառուցված շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:
Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն և 912-Ն որոշումների, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Ճանաչել Իջևան համայնքի սեփականության իրավունքը Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.02803հա մակերեսով հողամասի վրա քաղաքացի Հայկ Հրանտի Բեջանյանի կողմից ինքնակամ կառուցված 110.33քմ ընդհանուր արտաքին մակերեսով անասնաշենքի շինության նկատմամբ /ծածկագիր 11-028-0030-0006;0007/:
2.Ճանաչել օրինական Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.02803հա մակերեսով հողամասի վրա քաղաքացի Հայկ Հրանտի Բեջանյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 110.33քմ ընդհանուր արտաքին մակերեսով անասնաշենքի շինությունը /ծածկագիր 11-028-0030-0006;0007/:
3 .Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.02803հա մակերեսով հողամասի /ծածկագիր 11-028-0030-0006;0007/ վրա քաղաքացի Հայկ Հրանտի Բեջանյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 110.33քմ արտաքին մակերեսով անասնաշենքի շինությանը տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, գյուղ Ենոքավան, 1-ին փողոց, թիվ 61/1:
4.Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ, Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Ենոքավան, 1-ին փողոց, թիվ 61/1 հասցեում գտնվող 0.02803հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության նպատակային, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության հողամասում /ծածկագիր 11-028-0030-0006;0007/ կառուցված 110.33քմ արտաքին մակերեսով անասնաշենքի շինությունը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 14-րդ գոտում՝ առաջարկել քաղաքացի Հայկ Հրանտի Բեջանյանին, համաձայն ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի 35-րդ կետի, բ/ ենթակետի՝ ուղղակի վաճառքով գնել 0.02803հա մակերեսով հողամասը՝ 1քմ 1221 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 342247/երեք հարյուր քառասուներկու հազար երկու հարյուր քառասունյոթ/ ՀՀ դրամ արժեքով, իսկ 110.33քմ ընդհանուր արտաքին մակերեսով շինությունը ՝ 1քմ 2418ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝ 266778/երկու հարյուր վաթսունվեց հազար յոթ հարյուր յոթանասունութ/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով :