Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարան է դիմել ,,Սևքարի մանկապարտեզ,, ՀՈԱԿ-ի ղեկավարությունը, Իջևան համայնքի սեփականություն հանդիսացող, մարզ Տավուշ, Իջևան համայնք, Սևքար գյուղ, 28-րդ փողոց, թիվ7 հասցեում գտնվող անշարժ գույքը /մանկապարտեզի շենք՝ 486․3քմ ներքին մակերեսով և շինության զբաղեցրած հողամաս՝ 1746․0քմ մակերեսով, վկայական թիվ 2739660/, լիցենզավորման նպատակով, անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով կազմակերպությանը տրամադրելու խնդրանքով:
Հիմք ընդունելով Իջևան համայնքի ավագանու 28․02.2023թ. թիվ 2 նիստի թիվ 53 /կետ6/ որոշումը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի, թիվ 685-699 հոդվածների և ,,Տեղական ինքնակառավարմարման մասին,, ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ կետի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Իջևան համայնքի սեփականություն հանդիսացող, մարզ Տավուշ, Իջևան համայնք, Սևքար գյուղ, 28-րդ փողոց, թիվ7 հասցեում գտնվող անշարժ գույքը /մանկապարտեզի շենք՝ 486․3քմ ներքին մակերեսով և շինության զբաղեցրած հողամաս՝ 1746․0քմ մակերեսով, վկայական թիվ 2739660/, անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել ,,Սևքարի մանկապարտեզ,, ՀՈԱԿ-ին:
2. ,,Սևքարի մանկապարտեզ,, ՀՈԱԿ-ի ներկայացուցիչի հետ կնքել անշարժ գույքի անհատույց անժամկետ օգտագործման իրավունքի պայմանագիր:
3.Անշարժ գույքի անհատույց անժամկետ օգտագործման իրավունքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման: