15.03.24
Արթուր Ճաղարյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը
|
«Մ.Մելքոնյանի» անվան ռազմամարզական վարժարանում օրերս տեղի է ունեցել տոնական միջոցառում՝ նվիրված ՀՀ Ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակին: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ԶՈՒ բարձրաստիճան սպաներ, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը և այլք։ «Մ.Մելքոնյանի» անվան ռազմամարզական վարժարանի սաները ելույթ են ունեցել ցուցադրական վարժանքներով: Համերգային ծրագրով հանդես եկավ նաև 3-րդ բանակային կորպուսի նվագախումբը: Միջոցառումն անցավ տոնական բարձր տրամադրությամբ և հայրենասիրական ոգով լեցուն:
|
|
13.03.24
Ուշադրություն
|
Երթևեկության փոփոխություն Իջևան քաղաքում։ Հարգելի վարորդներ, Երևանյան փողոցում (ավտոկայանի դիմաց) տեղադրվել է տրանսպորտային միջոցների կանգառն արգելող նշան։ Խնդրում ենք հետևել երթևեկության կանոններին։
|
|
11.03.24
ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ` ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի կանայք,մայրեր և քույրեր,ջերմորեն շնորհավորում եմ ձեզ գարնանային գեղեցիկ տոնի` Մարտի 8-ի կապակցությամբ: Այն ևս մեկ առիթ է արտահայտելու մեր սերն ու հիացմունքը, երախտագիտությունն ու նվիրվածությունը ձեր նկատմամբ:Հայ կինը միշտ եղել է ընտանիքի հենասյունը,ավանդական արժեքների կրողը: Մեր հազարամյա պատմության մեջ քիչ չեն եղել օրհասական պահերին հայ կնոջ դրսևորած բացառիկ արիության օրինակները: Տարիների ընթացքում մենք համոզվեցինք, որ հարկ եղած դեպքում` հայ կինն անգամ զենքով կարող է կանգնել հայրենի սահմանին : Խոնարհումս և երախտիքիս խոսքերը` այդ կանանց և մեր հերոսածին մայրերին:Սիրելի կանայք,անգնահատելի է ձեր դերը նաև սերունդների դաստիարակության գործում և ողջունելի է ձեր ակտիվ մասնակցությունը պետական ...
Մանրամասն |
|
06.03.24
Հանդիպում Արցախից բռնի տեղահանվածների հետ
|
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը և մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանն Իջևան խոշորացված համայնքի Ազատամուտ, Աչաջուր և Գանձաքար բնակավայրերում հանդիպել են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, ծանոթացել վերջիններիս հուզող հարցերին։Վերոհիշյալ բնակավայրերում նրանք այցելել են նաև դպրոցներ, մանկապարտեզներ և ամբուլատորիաներ, տեղում ծանոթացել առկա խնդիրներին։Աչաջուր և Գանձաքար բնակավայրերում դիտարկվել են իրականացվող սուբվենցիոն ծրագրերը։Բարձրացված հարցերին լուծում տալու նպատակով համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են կոնկրետ հանձնարարականներ։Նմանատիպ այցերը և տեղում խնդիրներին ծանոթանալու պրակտիկան կրելու է շարունակական բնույթ։
|
|
29.02.24
Կայացել է Իջևան համայնքի ավագանու արտահերթ նիստը.
Հաստատվել է Իջևան համայնքի 2024 թ.-ի տարեկան աշխատանքային պլանը
|
Այսօր տեղի է ունեցել Իջևան համայնքի ավագանու արտահերթ նիստ: Վերջինիս ընթացքում ավագանին հաստատել է համայնքի 2023թ.-ի ՏԱՊ-ի իրականացման հաշվետվությունը:ՏԻՄ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4.1 կետի և 82-րդ հոդվածի համաձայն` ավագանին հաստատել է նաև համայնքի 2024 թ.-ի տարեկան աշխատանքային պլանը: Հաջորդիվ ավագանու ուշադրությանն է ներկայացվել Իջևան համայնքի 2023թ.-ի բյուջեի կատարման հաշվետվությունը:Նիստի ընթացքում ավագանու անդամները իրենց առաջարկություններն են ներկայացրել համայնքի ղեկավարին` օրակարգում ներառված այլ հարցերի մասին:Արտահերթ նիստի ավարտին ցուցադրվել է տեսանյութ` 2023թ-ի ընթացքում Իջևանի համայնքապետարանի կատարած աշխատանքների մասին,որին կարող եք ծանոթանալ ստորև`2023 թվականին Իջևան խոշորացված ...
Մանրամասն |
|
27.02.24
Շախմատի մրցաշար` նվիրված 44֊օրյա պատերազմի հերոս Սամվել Մատինյանի հիշատակին
|
Երկրորդ տարին անընդմեջ, Իջևան խոշորացված համայնքի Այգեհովիտ բնակավայրում տեղի ունեցավ շախմատի մրցաշար` նվիրված 44֊օրյա պատերազմում անմահացած հերոս կապիտան Սամվել Մատինյանի հիշատակին։Մրցաշարը կազմակերպվել է Իջևանի համայնքապետարանի կողմից, որին մասնակցում էին շուրջ երեք տասնյակ պատանի և դեռահաս շախմատիստներ Իջևանի տարածաշրջանից։ Միջոցառմանը ներկա էր նաև կապիտան Մատինյանի հայրը։Հետաքրքիր պայքարում մրցաշարային աղյուսակը բաշխվեց հետևյալ կերպ`Արկադի Դավթյան, Վասիլ Կլեկչյան,Սլավա Կոնջորյան:Հաղթողները Իջևանի համայնքապետարանի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով, գավաթներով և հուշանվերներով։
|
|
26.02.24
Կայացել է Իջևան համայնքի ավագանու հերթական նիստը
|
Փետրվարի 23-ին տեղի է ունեցել Իջևան խոշորացված համայնքի ավագանու հերթական նիստը։Ընդունված որոշումներին ծանոթացեք հետևյալ հղումով`
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |