Համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ Ռաֆիկ Նիկոլայի Բաղմանյանը և Լաուրա Հրաչիկի Եսայանը Տավուշի մարզ, համայնք Իջևան , Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող և սեփականության իրավունքով իրեն պատկանող 0,0042հա մակերեսով անշարժ գույքին հասցեավորում տալու խնդրանքով / վկայական թիվ 2177389 /:
Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Տավուշի մարզ, համայնք Իջևան , Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող և սեփականության իրավունքով քաղաքացիներ Ռաֆիկ Նիկոլայի Բաղմանյանին և Լաուրա Հրաչիկի Եսայանին պատկանող 0.0042 հա մակերեսով անշարժ գույքին /վկայական թիվ 2177389/ տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, համայնք Իջևան ք. Իջևան Արցախյան փողոց 45/1 խանութ։
2.Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից: