Տավուշի մարզի Իջևան համայնք, Կիրանց գյուղի վարչական սահմաններում, հասարակական կառուցապատման նպատակով առանձնացվել է 0.08433հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 23.02.2006թ. թիվ 334-Ն որոշման նշված 0.08433 հա մակերեսով հողամասը հանդիսանում է արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային, ընդերքօգտագործման գործառնական նշանակության հողամասի մի մաս /ծածկագիր 11-039-0119-0034/: Համաձայն Տավուշի մարզի Իջևան համայնքի Կիրանց գյուղը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-2 համակցված պլանավորման փաստաթղթերի, նշված հողամասը հանդիսանում է բնակավայրերի նպատակային, հասարակական կառուցապատմնան գործառնական նշանակության հողամաս: Անհրաժեշտություն է առաջացել փոխել առանձնացված 0.08433 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը և տալ հասցեավորում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային Օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով, Տավուշի մարզի Իջևան համայնքի Կիրանց գյուղը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-2 համակցված պլանավորման փաստաթղթերի և ՀՀ կառավարության 29.12.2005թ, թիվ 2387-Ն որոշման պահանջներով․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Տավուշի մարզի Իջևան համայնքի Կիրանց գյուղի վարչական սահմաններում գտնվող 0.08433հա մակերեսով հողամասը դասել բնակավայրի նպատակային, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարքին:
2. Տավուշի մարզի Իջևան համայնքի Կիրանց գյուղի վարչական սահմաններում՝ /ծածկագիր 11-039-0119-0034/, հասարակական կառուցապատման նպատակով առանձնացնել 0.08433հա մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:
3. Իջևան համայնքի Կիրանց գյուղի վարչական սահմաններում գտնվող 0.08433 հա հողամասին տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ Իջևան համայնք, գյուղ Կիրանց, թիվ3 հողամաս:
4. Սույն որոշումն ենթակա է պետական գրանցման: