Այսօր: Երկուշաբթի, 13 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 64
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԱՆՁԱՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՖԻԼՏՐՄԱՆ ԿԱՅԱՆԸ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՋՐԻ ՍԱԿԱԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ավագանին նշում է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի և նախկին Գանձաքար համայնքի միջև 21.11.2021թ. կնքված թիվ 1657-Ա նվիրաբերության պայամանագրի համաձայն՝ Գանձաքար համայնքին է նվիրաբերել 57 928 279 ՀՀ դրամ արժեքով, 11,06 լ/վրկ ջրթողունակությամբ ֆիլտրման կայան:

Նկատի ունենալով, որ ֆիլտրման կայանը Գանձաքար համայնքի հաշվեկշռում գրանցված չէ, անհրաժեշտություն է առաջացել այն հաշվառել Իջևանի համայնքապետարանի հաշվեկշռում:

Ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և ,,Տեղական տուրքերի և վճարների մասին,, ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ կետով.

Համայնքի ավագանին որոշում է.

1.Տալ համաձայնություն՝ Գանձաքար բնակավայրի ջրի ֆիլտրման կայանը հաշվառել Իջևանի համայնքապետարանի հաշվեկշռում:

2.Գանձաքար բնակավայրում խմելու ջրի սակագինը սահմանել 150 ՀՀ դրամ՝ 1խորանարդ մետրի համար:


ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner