Այսօր: Կիրակի, 26 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 43
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԳԵՏԱՀՈՎԻՏ ԳՅՈՒՂ, 6-ՐԴ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 82/20 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,045ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ  Տավուշի մարզ, Իջևան համայնք, Գետահովիտ գյուղ, 6-րդ փողոց, թիվ 82/20  հասցեում  գտնվող էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային՝ կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության 0,045հա մակերեսով և 11-022-0637-0002 ծածկագրով ՀՀ սեփականություն հանդիսացող հողամասը առանձնացվել է ջրընդունիչ համակարգ կառուցելու նպատակով, որի նկատմամբ կատարվել է ՀՀ իրավունքների պետական գրանցում և տրվել է թիվ 04032022-11-0028 վկայականը: Հետագա գործառույթը իրականացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել հողամասը նվիրատվության պայմանագրով փոխանցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքներինախարարության ջրային կոմիտեին:

Ղեկավարվելով ,,Իրավական ակտերի մասին,, ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետով, ՀՀ  ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ  հոդվածի  թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.

Համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն՝  Տավուշի մարզ, Իջևան համայնք, Գետահովիտ գյուղ, 6-րդ փողոց, թիվ 82/20  հասցեում  գտնվող էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային՝  կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության 0,045հա մակերեսով և 11-022-0637-0002 ծածկագրով ՀՀ սեփականություն հանդիսացող հողամասը,  ջրընդունիչ համակարգ կառուցելու նպատակով  նվիրատվության պայմանագրով փոխանցելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:


ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱՄ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner