Այսօր: Կիրակի, 26 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 11
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ, ՎԱԶԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 6,924ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՐՎԻՏՈՒՏԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ ,,ԷՅԹԻ ԳՐՈՒՊ,, ՍՊԸ-ին է պատկանում ՀՀ Տավուշի մարզի Վազաշենի  ոսկի-բազմամետաղային հանքերևակման տեղամասում երկրաբանահետախուզական աշխատանքների կատարման ընդերքօգտագործման իրավունքը՝ ԵՀԹ29/316 ու Պ-316: Գործող օրենսդրության համաձայն  ընկերությունը խնդրանքով դիմել է ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Վազաշեն բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված 11-059-0146-0001 ծածկագրով հողամասից 6,924հա մակերեսով տարածք  հատկացնել ընկերությանը՝ կնքելով հողի սերվիտուտի պայմանագիր մեկ տարի ժամկետով, հետագայում այն երկարաձգելու հնարավորությամբ,, օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն կատարելու համար:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով  ՀՀ  ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ  հոդվածի  թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.՝

Համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ հավանություն,  ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Վազաշեն բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված 11-059-0146-0001 ծածկագրով հողամասից, օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն կատարելու համար՝ 6,924հա մակերեսով տարածք  ,,ԷՅԹԻ ԳՐՈՒՊ,, ՍՊԸ-ին հատկացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ կնքելով հողի սերվիտուտի պայմանագիր մեկ տարի ժամկետով, հետագայում այն երկարաձգելու հնարավորությամբ:


ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱՄ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner