Այսօր: Հինգշաբթի, 23 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 84
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 40
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԱԶԱՏԱՄՈՒՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,06ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ  Տավուշի մարզ, Իջևան համայնք, Ազատամուտ բնակավայրի վարչական սահմաններում ՀՀ կառավարության և Զարգացման միջազգային ընկերակցության միջև 2007թ. մարտի 9-ին ստորագրված ,,Առողջապահական համակարգի արդիականացման 2-րդ ծրագիր,, թիվ 4267-AM վարկային ծրագրի շրջանակներում 2008թ. կառուցվել է 169,4քմ մակերեսով շենք, առանց հողհատկացման փաստաթղթերի: Շենքը 11.11.2011թ. կնքված պայմանագրով, սեփականության իրավունքով  հանձնվել է ,,Ազատամուտի առողջության առաջնային պահպանման կենտրոն,, ՓԲԸ-ին,  որի իրավահաջորդ է գրանցվել ,,Ազատամուտի առողջության առաջնային պահպանման կենտրոն,, ՊՈԱԿ-ը: Շենքի զբաղեցրած հողամասի մակերեսը կազմում է 0,06հա: Համաձայն ՀՀ կառավարության 15.12.2005թ. թիվ 2402-Ն որոշման, շինության զբաղեցրած  0,06հա մակերեսով մասը,  համայնքին է փոխանցվել, որպես  բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության հողամասի մաս /ծածկագիր 11-005-0016-0001-01/, ուստի ,,Ազատամուտի առողջության առաջնային պահպանման կենտրոն,, ՊՈԱԿ-ի տնօրինությունը դիմել է սեփականության իրավունքով իրենց պատկանող շինության զբաղեցրած 0,06հա մակերեսով հողամասը անհատույց /անորոշ ժամկետով/ օգտագործման իրավունքով  կազմակերպությանը տրամադրելու խնդրանքով:

Ղեկավարվելով ,,Իրավական ակտերի մասին,, ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետով, ՀՀ  ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ  հոդվածի  թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.

Համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն՝  Տավուշի մարզ, Իջևան համայնք, Ազատամուտ բնակավայրի վարչական սահմաններում ՀՀ կառավարության և Զարգացման միջազգային ընկերակցության միջև 2007թ. մարտի 9-ին ստորագրված ,,Առողջապահական համակարգի արդիականացման 2-րդ ծրագիր,, թիվ 4267-AM վարկային ծրագրի շրջանակներում 2008թ. կառուցված 169,4քմ մակերեսով շենքի զբաղեցրած   0,06հա մակերեսով հողամասը անհատույց /անորոշ ժամկետով/ օգտագործման իրավունքով ,,Ազատամուտի առողջության առաջնային պահպանման կենտրոն,, ՊՈԱԿ-ին  տրամադրելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:


ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱՄ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner