Այսօր: Կիրակի, 26 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 89
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
,,ՆԵՐՔԻՆ ԾԱՂԿԱՎԱՆԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ,, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով, որ ամերիկյան «Փարոս» հիմնադրամի ֆինանսավորմամբ մանկապարտեզ ստեղծելու նպատակով վերակառուցվել  և հիմնանորոգվել է Ներքին Ծաղկավան բնակավայրի տարածքում գտնվող մասնաշենքը և «Ֆոկուս ոն չիլդրեն» հիմնադրամը տրամադրել է մանկապարտեզի հիմնական գույքը, անհրաժեշտություն է առաջացել Ներքին Ծաղկավանի թիվ 1 փողոցի, թիվ 40 հասցեում ստեղծել «Ներքին Ծաղկավանի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ, 16-րդ և 28-րդ կետերով.

Համայնքի ավագանին որոշում է․

1.Տալ հավանություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ ստեղծել «Ներքին Ծաղկավանի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն Ներքին Ծաղկավանի թիվ 1 փողոցի, թիվ 40 հասցեում։
2.Հաստատել «Ներքին Ծաղկավանի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը։ 
3.Հաստատել «Ներքին Ծաղկավանի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը / հավելված 1/:
4.Հանձնարարել համայնքապետարանի համապատասխան բաժիններին՝ օրենքով սահմանված կարգով կատարել «Ներքին Ծաղկավանի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ստեղծման համար անհրաժեշտ փաստաթղթային ձևակերպումներ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(12.64 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner