Իջևան համայնքի, Բերքաբեր գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.07452հա մակերեսով հողամասի վրա 2018թ. <<ԲԵՐՔԱԲԵՐ>>ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ հասարակական կազմակերպության կողմից ինքնակամ կերպով կառուցվել է 94.98քմ արտաքին մակերեսով բնակելի տուն, որի ներքին մակերեսը կազմում է 82.9քմ /ծածկագիր 11-020-0008-0040/, որը հաշվառվել է 18.05.2023թ., ծածկագիրն է 2023L6UBVF: Բնակելի տան զբաղեցրած 0.07452քմ մակերեսով հողամասը և ինքնակամ կերպով կառուցված 94.98 քմ արտաքին մակերեսով շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ: Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն և 912-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն և 02.02.2002թ. թիվ 88 որոշումների, 16.12.2021թ. ,,ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Ճանաչել Իջևան համայնքի սեփականության իրավունքը Իջևան քաղաքի Բերքաբեր գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.07452հա մակերեսով հողամասի վրա, <<ԲԵՐՔԱԲԵՐ>> ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ հասարակական կազմակերպության կողմից ինքնակամ կառուցված 94.98քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկատմամբ /ծածկագիր 11-020-0008-0040/։
2.Ճանաչել օրինական Իջևան քաղաքի Բերքաբեր գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.07452 մակերեսով հողամասի վրա <<ԲԵՐՔԱԲԵՐ>>ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ հասարակական կազմակերպության կողմից ինքնակամ կերպով կառուցված 94.98քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, որի ներքին մակերեսը կազմում է 82,9 քմ /ծածկագիր 11-020-0008-0040/:
3.Իջևան քաղաքի, Բերքաբեր գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.07452հա մակերեսով հողամասին և բնակելի տանը տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ Բերքաբեր 5-րդ փողոց, թիվ 33 բնակելի տուն:
4. Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ, Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ Բերքաբեր 5-րդ փողոց, թիվ 33 բնակելի տուն հասցեում գտնվող, ինքնակամ կերպով կառուցված բնակելի տունը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 19-րդ գոտում, առաջարկել <<ԲԵՐՔԱԲԵՐ>>ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ հասարակական կազմակերպությանը, համաձայն ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի 35-րդ կետի, ուղղակի վաճառքով գնել 0.07452հա մակերեսով հողամասը՝ 1քմ 141.9 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 105744 /մեկ հարյուր հինգ հազար յոթ հարյուր քառասուչորս/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, իսկ 94.98 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը՝ 1քմ 1608 ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝ 152728 /հարյուր հիսուներկու հազար յոթ հարյուր քսանութ/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:
5.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: