Այսօր: Կիրակի, 12 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 964
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 ապրիլի 2024 թվականի N 964

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ, ԲԼԲՈՒԼՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ 29․0ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐՏԵՄ ԷԴԻԿԻ ՈՍԿԱՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 29․0ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՎՏՈՏԱԿԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան համայնքի, Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 29․0քմ մակերեսով հողամասի վրա 1998թ.  քաղաքացի Արտեմ Էդիկի Ոսկանյանի կողմից ինքնակամ կերպով կառուցվել է 29․0 քմ   արտաքին  մակերեսով ավտոտնակի շինություն,  որի  ներքին  մակերեսը  կազմում է 27․06քմ /ծածկագիր 11-001-0111-0001/, որը հաշվառվել է 07․11.2023թ., ծածկագիրն է 2023qztptm: Համաձայն ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշման, նշված հողամասից 0.46քմ մակերեսով հողամասը հանդիսանում է  Իջևան համայնքին  փոխանցված,  բնակավայրերի ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասի մի մաս /ծածկագիր 11-001-0111-0001/: Ավտոտնակի շինության զբաղեցրած 29.0քմ մակերեսով հողամասը և ինքնակամ կերպով կառուցված 29․0քմ արտաքին մակերեսոի շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը,    չեն դասվում  ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:

Հաշվի առնելով վերոնշյալը  և ղեկավարվելով   ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն  և  912-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն և  02.02.2002թ. թիվ 88  որոշումների, 16.12.2021թ. ,,ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Ճանաչել Իջևան համայնքի սեփականության իրավունքը Իջևան քաղաքի, Բլբուլյան փողոցում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 29․0քմ մակերեսով հողամասի վրա, քաղաքացի Արտեմ Էդիկի Ոսկանյանի կողմից ինքնակամ կառուցված 29․0քմ  արտաքին մակերեսով ավտոտնակի շինության նկատմամբ /ծածկագիր 11-001-0111-0001/։ 

2.Ճանաչել  օրինական  Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 29․0քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի Արտեմ Էդիկի Ոսկանյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 29․0քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինությունը, որի  ներքին մակերեսը կազմում է 27․06քմ  /ծածկագիր 11-001-0111-0001/:  

3.11-001-0111-0001 ծածկագրով 0․46քմ մակերեսով հողամասը, բնակավայրերի ընդհանուր օգտագործման գործառնական նշանակությունից փոխադրել բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարք:

4.Իջևան քաղաքի, Բլբուլյան փողոցում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 29․0քմ մակերեսով  հողամասի վրա քաղաքացի Արտեմ Էդիկի Ոսկանյանի կողմից  ինքնակամ  կերպով  կառուցված 29․0քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինության տալ հետևյալ  հասցեավորումը. Տավուշի մարզ,Իջևան համայնք,  քաղաք Իջևան, Բլբուլյան փողոց, թիվ 73/2:  

5. Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ, Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Բլբուլյան փողոց, թիվ73/2 հասցեում գտնվող, ինքնակամ կերպով  կառուցված շինությունը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 11-րդ գոտում, առաջարկել  քաղաքացի  Արտեմ Էդիկի Ոսկանյանին, համաձայն  ՀՀ  կառավարության  18.05.2006թ.  թիվ 912-Ն  որոշման  4-րդ  հոդվածի  35-րդ  կետի,  ուղղակի  վաճառքով  գնել  29․0քմ  մակերեսով  հողամասը՝  1քմ 4441,8 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով  128812 /մեկ հարյուր քսանութ հազար ութ հարյուր տասներկու/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով, իսկ 29․0քմ  արտաքին մակերեսով ավտոտնակի շինությունը՝  1քմ  1969 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով՝  57101 /հիսունյոթ հազար հարյուր մեկ/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով: 

6.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner