Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1052
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 մայիսի 2024 թվականի N 1052

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՆՈՔԱՎԱՆ ԳՅՈՒՂԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑԻ 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔ ԹԻՎ 6/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 192,6ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ՍԱՄՎԵԼ ՍԵՐՈԺԻ ՉԻԲՈՒԽՉՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 192,6ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՆԱՍՆԱՇԵՆՔԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզի Իջևան համայնքի Ենոքավան, 1-ին փողոց, 1-ին նրբ․ թիվ 6/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 784․3 քմ   մակերեսով հողամասի վրա քաղաքացի՝ Սամվել Սերոժի Չիբուխչյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 117․09քմ արտաքին մակերեսով անասնաշենքի շինությունը, որի ներքին մակերեսը կազմում է 106,35 քմ՝ ճանաչվել է օրինական համայնքային սեփականություն /վկայական թիվ17042024-11-0041/: Անհրաժեշտություն է առաջացել օրինական համայնքային սեփականություն հանդիսացող 117․09քմ արտաքին մակերեսով ինքնակամ անասնաշենքի շինությունը, իր զբաղեցրած 784․3 քմ    մակերես հողամասով վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի՝  Սամվել Սերոժի Չիբուխչյանին: Անասնաշենքի շինության զբաղեցրած  784․3 քմ   մակերեսով հողամասը և ինքնակամ կերպով կառուցված 117․09քմ  արտաքին մակերեսով անասնաշենքի շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:

Հաշվի առնելով վերոնշյալը և քաղաքաշինական խորհրդի դրական եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի, թիվ 33.1 կետի բ/ ենթակետի, թիվ 33.2 կետի և թիվ 35 կետի բ/ ենթակետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1.Վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի՝ Սամվել Սերոժի Չիբուխչյանին /07.05.2024թ. մուտքի դիմում թիվ2230/ գնման նախապատվության իրավունքով /ուղղակի վաճառք/,  Տավուշի մարզի Իջևան համայնքի Ենոքավան, 1-ին փողոց, 1-ին նրբ․ թիվ 6/1  հասցեում գտնվող   784․3 քմ մակերեսով  հողամասը՝  1քմ 1221  ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով  957630 /ինն հարյուր հիսունյոթ հազար վեց հարյուր երեսուն/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով, իսկ 117․09քմ  արտաքին մակերեսով անասնաշենքը՝  1քմ  2418 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով՝  283124 /երկու հարյուր ութսուներեք հազար հարյուր քսանչորս/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner