Անհրաժեշտություն է առաջացել Իջևան համայնքի ղեկավարի կողմից տրամադրված 26.09.2023թ. թիվ157 շինարարության թույլտվության մեջ կատարել փոփոխություն:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 19.03.2015թ N596-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Իջևան համայնքի ղեկավարի կողմից տրամադրված 26.09.2023թ. թիվ157 շինարարության թույլտվության մեջ, օբյեկտի անվանումը ,,Մեկ հարկանի բնակելի տուն՝ նկուղային հարկով,, փոխարեն կարդալ՝ ,,Մեկ հարկանի բնակելի տուն,,:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորոգրման պահից: