Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



25 ապրիլի 2024 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔ, ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 10/8 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 266․5 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ՍՈՒՍԱՆՆԱ ՍԱՐԳՍԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 283․61 ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Երևանյան փողոց, թիվ 10/8  հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 266․5 քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի՝ Սուսաննա Սարգսի Սարգսյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 283․61 քմ  արտաքին մակերեսով  բակելի տան շինությունը, որի ներքին մակերեսը կազմում է 247․37 քմ՝ ճանաչվել է օրինական համայնքային սեփականություն /վկայական թիվ18042024-11-0035/: Անհրաժեշտություն է առաջացել օրինական համայնքային սեփականություն հանդիսացող 283․61քմ արտաքին մակերեսով ինքնակամ ավտոտնակի շինությունն, իր զբաղեցրած 266․5քմ  մակերես հողամասով վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի՝ Սուսաննա Սարգսի Սարգսյանին: Բակելի տան շինության զբաղեցրած 266․5 քմ մակերեսով հողամասը և 283․61 քմ մակերեսով բնակելի տան  շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:

Հաշվի առնելով վերոնշյալը և քաղաքաշինական խորհրդի դրական եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի, թիվ 33.1 կետի բ/ ենթակետի, թիվ 33.2 կետի և թիվ 35 կետի բ/ ենթակետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1.Վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի Սուսաննա Սարգսի Սարգսյանին /01․09.2021թ. մուտքի դիմում թիվ1538/ գնման նախապատվության իրավունքով /ուղղակի վաճառք/, Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Երևանյան փողոց, թիվ 10/8 հասցեում գտնվող  266.5 քմ մակերեսով  հողամասը՝  1քմ 2887.5 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով  769519 /յոթ հարյուր վաթսունինը հազար հինգ հարյուր տասնինն/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով, իսկ 283.61քմ  արտաքին մակերեսով բնակելի տան շինությունը՝  1քմ 5019 /հինգ հազար տասնինը/ ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով՝  1423439 /մեկ միլիոն չորս հարյուր քսաներեք հազար չորս հարյուր երեսունինն/ ՀՀ դրամ  ընդհանուր արժեքով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արթուր Այդինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner