Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Մարուս Աբրահամյանը, Տավուշի մարզ Իջևան համայնք Սևքար գյուղի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 0.084 հա մակերեսով հողամասին հասցեավորում տալու խնդրանքով /վկայական թիվ 2082136, ծածկագիր 11-058 -0002-0009/:
Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Տավուշի մարզ, Իջևան համայնք, Սևքար գյուղի վարչական սահմաններում գտնվող և սեփականության իրավունքով քաղաքացի Մարուս Աբրահամյանին պատկանող 0.084 հա մակերեսով հողամասին / վկայական թիվ 2082136, ծածկագիր 11-058 -0002-0009/ տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Սևքար, 27-րդ փողոց, 21 հողամաս :
2.Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից: