Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարան է դիմել ,,Գետահովիտի մանկապարտեզ,, ՀՈԱԿ-ի ղեկավարությունը, Իջևան համայնքի սեփականություն հանդիսացող, Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Գետահովիտ 1-ին փողոց թիվ 19 հասցեում գտնվող մշակույթի տան մասնաշենքի 1-ին հարկի 140.35քմ մակերեսով և 2-րդ հարկի 301.9քմ մակերեսով տարածքը /վկայական թիվ 2608840, ծածկագիր 11-022-0026-0009-001/, լիցենզավորման նպատակով, անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով կազմակերպությանը տրամադրելու խնդրանքով:
Հիմք ընդունելով Իջևան համայնքի ավագանու 28․02.2023թ. թիվ 2 նիստի թիվ 53 /կետ1/ որոշումը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի, թիվ 685-699 հոդվածների և ,,Տեղական ինքնակառավարմարման մասին,, ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ կետի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Իջևան համայնքի սեփականություն հանդիսացող, Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Գետահովիտ 1-ին փողոց թիվ 19 հասցեում գտնվող մշակույթի տան մասնաշենքի 1-ին հարկի 140.35քմ մակերեսով և 2-րդ հարկի 301.9քմ մակերեսով տարածքը /վկայական թիվ 2608840, ծածկագիր 11-022-0026-0009-001/, անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել ,,Գետահովիտի մանկապարտեզ,, ՀՈԱԿ-ին:
2. ,,Գետահովիտի մանկապարտեզ,, ՀՈԱԿ-ի ներկայացուցիչի հետ կնքել անշարժ գույքի անհատույց անժամկետ օգտագործման իրավունքի պայմանագիր:
3.Անշարժ գույքի անհատույց անժամկետ օգտագործման իրավունքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման: