Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Արման Սամվելի Դավթյանը, Իջևան համայնքի Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցի, թիվ2/77 հասցեում գտնվող /վկայական թիվ 16082021-11-0027/ և Իջևան համայնքի Մետաղագործների փողոցի, թիվ2/78 հասցեում գտնվող /վկայական թիվ 23112022-11-0048/, կառուցապատման իրավունքով իրեն պատկանող երկու առանձին գույքային միավորների միավորումից առաջացած գույքին հասցեավորում տալու խնդրանքով:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման պահանջներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Իջևան համայնքի Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցի, թիվ2/77 հասցեում գտնվող /վկայական թիվ 16082021-11-0027/ և Իջևան համայնքի Մետաղագործների փողոցի, թիվ2/78 հասցեում գտնվող /վկայական թիվ 23112022-11-0048/, և քաղաքացի Արման Սամվելի Դավթյանին կառուցապատման իրավունքով պատկանող երկու առանձին գույքային միավորների միավորումից առաջացած գույքին տալ հետևյալ հասցեավորումը․ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Մետաղագործների փողոցի, թիվ 2/77 հողամաս:
2․Իջևան համայնքի Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցի, թիվ2/77 հասցեում գտնվող և Իջևան համայնքի Մետաղագործների փողոցի, թիվ2/78 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող երկու առանձին գույքային միավորների միավորումից առաջացած գույքին տալ հետևյալ հասցեավորումը․ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Մետաղագործների փողոցի, թիվ 2/77 հողամաս:
3․Սույն որոշումն ենթակա է պետական գրանցման։