Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Սևքարեցի Սաքոյի փողոց, թիվ 2/3 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 28.2քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի՝ Աստղիկ Ունանի Արզումանյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 28.2քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինությունը, որի ներքին մակերեսը կազմում է 24․59քմ՝ ճանաչվել է օրինական համայնքային սեփականություն /վկայական թիվ11042024-11-0045/: Անհրաժեշտություն է առաջացել օրինական համայնքային սեփականություն հանդիսացող 28.2քմ արտաքին մակերեսով ինքնակամ ավտոտնակի շինությունն, իր զբաղեցրած 28.2քմ մակերես հողամասով վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի՝ Աստղիկ Ունանի Արզումանյանին: Ավտոտնակի շինության զբաղեցրած 28.2քմ մակերեսով հողամասը և 28.2քմ մակերեսով ավտոտնակի շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:
Հաշվի առնելով վերոնշյալը և քաղաքաշինական խորհրդի դրական եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի, թիվ 33.1 կետի բ/ ենթակետի, թիվ 33.2 կետի և թիվ 35 կետի բ/ ենթակետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի Աստղիկ Ունանի Արզումանյանին /15.04.2024թ. մուտքի դիմում թիվ1853/ գնման նախապատվության իրավունքով /ուղղակի վաճառք/, Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Սևքարեցի Սաքոյի փողոց, թիվ 2/3 հասցեում գտնվող 28․2 քմ մակերեսով հողամասը՝ 1քմ 4441.8 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 125259 /մեկ հարյուր քսանհինգ հազար երկու հարյուր հիսունինն/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, իսկ 28․2 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը՝ 1քմ 1969 ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝ 55526 /հիսունհինգ հազար հինգ հարյուր քսանվեց/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: