Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 911
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 ապրիլի 2024 թվականի N 911

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ, ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ 27.5ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ՔԱՂԱՔԱՑԻ ՍՎԵՏԼԱՆԱ ՍԵՐՅՈԺԱՅԻ ԱՂԱՍԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 27․5ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՎՏՈՏՆԱԿԸ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան համայնքի, Իջևան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 27․5քմ մակերեսով հողամասի վրա 1992թ.  քաղաքացի Սվետլանա Սերյոժայի Աղասարյանի կողմից ինքնակամ կերպով կառուցվել է 27․5քմ  արտաքին  մակերեսով ավտոտնակ,  որի  ներքին  մակերեսը  կազմում է 25․07քմ /ծածկագիր 11-001-0119-0001/, որը հաշվառվել է 12.10.2023թ., հաշվառման ծածկագիրն է 2023m5rdtq:  Համաձայն ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշման, նշված  հողամասից 3․08քմ մակերեսով մասը հանդիսանում է  Իջևան համայնքին  փոխանցված,  բնակավայրերի ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասի մի մաս /ծածկագիր 11-001-0119-0001/:  Ավտոտնակի զբաղեցրած 27․5քմ մակերեսով հողամասը և ինքնակամ կերպով կառուցված 27․5քմ  արտաքին մակերեսով ավտոտնակը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը,    չեն դասվում  ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:

Հաշվի առնելով վերոնշյալը  և ղեկավարվելով   ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն  և  912-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն և  02.02.2002թ. թիվ 88  որոշումների   որոշումների, 16.12.2021թ. ,,ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1․Իջևան համայնքի Իջևան քաղաքի, Աբովյան փողոցում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 3․08քմ մակերեսով հողամասը դասել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի շարքին  /ծածկագիր 11-001-0119-0001/:

2.Ճանաչել Իջևան համայնքի սեփականության իրավունքը Իջևան քաղաքի, Աբովյան փողոցում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 27․5քմ մակերեսով հողամասի վրա, քաղաքացի Սվետլանա Սերյոժայի Աղասարյանի կողմից ինքնակամ կառուցված 27․5քմ  արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ /ծածկագիր 11-001-0119-0001/: 

3.Ճանաչել  օրինական  Իջևան քաղաքի Աբովյան փողոցում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 27․5քմ մակերեսով հողամասի վրա   քաղաքացի Սվետլանա Սերյոժայի Աղասարյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 27․5քմ  արտաքին մակերեսով ավտոտնակը, որի  ներքին մակերեսը կազմում է 25․07քմ  /ծածկագիր 11-001-0119-0001/:  

4.Իջևան քաղաքի, Աբովյան փողոցում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 27․5քմ մակերեսով  հողամասի վրա քաղաքացի Սվետլանա Սերյոժայի Աղասարյանյանի կողմից  ինքնակամ  կերպով  կառուցված 27․5քմ արտաքին մակերեսով ավտոտնակին տալ հետևյալ  հասցեավորումը. Տավուշի մարզ,Իջևան համայնք,  քաղաք Իջևան, Աբովյան փողոց, թիվ 28/2:

5. Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ, Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Աբովյան փողոց, թիվ28/2 հասցեում գտնվող, ինքնակամ կերպով  կառուցված շինությունը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 10-րդ գոտում առաջարկել  քաղաքացի  Սվետլանա Սերյոժայի Աղասարյանին, համաձայն  ՀՀ  կառավարության  18.05.2006թ.  թիվ 912-Ն  որոշման  4-րդ  հոդվածի  35-րդ  կետի,  ուղղակի  վաճառքով  գնել  27․5քմ  մակերեսով  հողամասը՝  1քմ 6834.3 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով  187943/մեկ հարյուր ութսունյոթ հազար ինն հարյուր քառասուներեք/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով, իսկ 27․5քմ  արտաքին մակերեսով ավտոտնակը՝  1քմ  2316 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով՝  63690 /վաթսուներեք հազար վեց հարյուր իննսուն/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով:

6.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner