Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարան է դիմել ,,Դիտավանի մանկապարտեզ,, ՀՈԱԿ-ի ղեկավարությունը, Իջևան համայնքի սեփականություն հանդիսացող, Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Դիտավան 1-ին փողոց թիվ 35 հասցեում գտնվող վարչական շենքի 203.7քմ մակերեսով տարածքը /նկուղ՝ 30.4քմ, 1-ին հարկ՝ 89.2քմ, 2-րդ հարկ՝ 84.1քմ մակերեսով, վկայական թիվ 2227959, ծածկագիր 11-026-0020-0007/, լիցենզավորման նպատակով, անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով կազմակերպությանը տրամադրելու և հասցեավորում տալու խնդրանքով:
Հիմք ընդունելով Իջևան համայնքի ավագանու 28․02.2023թ. թիվ 2 նիստի թիվ 53 /կետ3/ որոշումը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի, թիվ 685-699 հոդվածների և ,,Տեղական ինքնակառավարմարման մասին,, ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ կետի և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Իջևան համայնքի սեփականություն հանդիսացող, Տավուշի մարզ, Իջևան համայնք, Դիտավան բնակավայրի 11-0026-0020-0007 ծածկագրով հողամասին և շինությանը տալ հետևյալ հասցեավորումը. ՀՀ Տավուշի մարզ, գյուղ Դիտավան 1-ին փողոց թիվ35 վարչական շենք:
2. Իջևան համայնքի սեփականություն հանդիսացող, Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Դիտավան 1-ին փողոց թիվ 35 հասցեում գտնվող վարչական շենքի 203.7քմ մակերեսով տարածքը /նկուղ՝ 30.4քմ, 1-ին հարկ՝ 89.2քմ, 2-րդ հարկ՝ 84.1քմ մակերեսով, վկայական թիվ 2227959, ծածկագիր 11-026-0020-0007/, անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել ,,Դիտավանի մանկապարտեզ,, ՀՈԱԿ-ին:
3. ,,Դիտավանի մանկապարտեզ,, ՀՈԱԿ-ի ներկայացուցիչի հետ կնքել անշարժ գույքի անհատույց անժամկետ օգտագործման իրավունքի պայմանագիր:
4.Անշարժ գույքի անհատույց անժամկետ օգտագործման իրավունքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման: