Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1695
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 դեկտեմբերի 2023 թվականի N 1695

,,ԲԵՐՔԱԲԵՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ,, ՀՈԱԿ-ԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԱՆԺԱՄԿԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարան է դիմել ,,Բերքաբերի մանկապարտեզ,, ՀՈԱԿ-ի ղեկավարությունը, Իջևան համայնքի սեփականություն հանդիսացող, մարզ Տավուշ, Իջևան համայնք, Բերքաբեր գյուղ, 2-րդ փողոց, թիվ2/2 հասցեում գտնվող անշարժ գույքը /մանկապարտեզի շենքի 1-ին հարկի՝ 172․7քմ ներքին մակերեսով տարածքը, վկայական  թիվ 29032023-11-0041, ծածկագիր 11-020-0003-0039-001/, լիցենզավորման նպատակով,  անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով կազմակերպությանը տրամադրելու խնդրանքով:

Հիմք ընդունելով Իջևան համայնքի ավագանու 28․02.2023թ. թիվ 2 նիստի թիվ 53 /կետ5/ որոշումը,  ղեկավարվելով   ՀՀ  քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի, թիվ 685-699 հոդվածների և ,,Տեղական ինքնակառավարմարման մասին,, ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ կետի    պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1. Իջևան համայնքի սեփականություն հանդիսացող,  մարզ Տավուշ, Իջևան համայնք, Բերքաբեր գյուղ, 2-րդ փողոց, թիվ2/2 հասցեում գտնվող անշարժ գույքը /մանկապարտեզի շենքի 1-ին հարկի՝ 172․7քմ ներքին մակերեսով տարածքը, վկայական  թիվ 29032023-11-0041, ծածկագիր 11-020-0003-0039-001/,  անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել ,,Բերքաբերի մանկապարտեզ,, ՀՈԱԿ-ին:

2. ,,Բերքաբերի մանկապարտեզ,, ՀՈԱԿ-ի ներկայացուցիչի հետ կնքել անշարժ գույքի անհատույց անժամկետ օգտագործման իրավունքի պայմանագիր:      

3.Անշարժ գույքի անհատույց անժամկետ օգտագործման իրավունքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner