Իջևանի համայնքապետարանը հայտարարում է քաղաքաշինական նպատակներով առանձնացված հողամասերի դասական աճուրդային վաճառք
Լոտ-1 ք. Իջևան, Մետաղագործների փողոց, թիվ15/48 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի բնակելի կառուցապատման, 811.4քմ մակերեսով, 1քմ-ի մեկնարկային գինը 2890 ՀՀ դրամ /ծածկագիր 11-001-0005-0043/, մասնակցության վճարը կազմում է 25000 /քսանհինգ հազար/ ՀՀ դրամ:
Լոտ-2 ք. Իջևան, Ս. Օհանյան փողոց, թիվ59/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի բնակելի կառուցապատման, 140.0քմ մակերեսով, 1քմ-ի մեկնարկային գինը 4450 ՀՀ դրամ /ծածկագիր 11-001-0038-0064/, մասնակցության վճարը կազմում է 25000 /քսանհինգ հազար/ ՀՀ դրամ:
Լոտ-3 գ. Սևքար, 32-րդ փողոց, թիվ1/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի բնակելի կառուցապատման, 1745.0քմ մակերեսով, 1քմ-ի մեկնարկային գինը 514.8 ՀՀ դրամ /ծածկագիր 11-058-0020-0022/, մասնակցության վճարը կազմում է 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ:
Լոտ-4 գ. Սևքար, 1-ին փողոց, 8-րդ փակ. թիվ13 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի հասարակական կառուցապատման, 1732.0քմ մակերեսով, 1քմ-ի մեկնարկային գինը 514.8 ՀՀ դրամ /ծածկագիր 11-058-0088-0041/, մասնակցության վճարը կազմում է 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ:
Լոտ-5 գ. Լուսահովիտ վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք, 60000.0քմ մակերեսով, 1քմ-ի մեկնարկային գինը 20 ՀՀ դրամ /վկայական 13062024-11-0026 ծածկագիր 11-033-0115-0021/, մասնակցության վճարը կազմում է 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ:
Աճուրդը կկայանա 2024թ. հուլիսի 26-ին, Իջևանի համայնքապետարանի շենքում, ժամը 12.00-ին: Հայտերն ընդունվում են մինչև 2024թ. հուլիսի 22-ը ժամը 18:00-ն: Հողատարածքներն ազատ են սերվիտուտից: Հողատարածքների հարևանությամբ գոյություն ունեն ավտոճանապարհներ, ջրատարներ, կոյուղիներ, էլեկտրահաղորդման գծեր և գազատարներ: Նախավճարը՝ մեկնարկային գնի 50 %, քայլը՝ մեկնարկային գնի 5 %: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 060-800095 հեռախոսահամարով: