Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 154
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՃՈՒՐԴ
2024,Մայիս 3 - Հունիս 5
ԱՃՈՒՐԴ
2024,Ապրիլ 30 - Մայիս 31
Մրցույթ
2024,Ապրիլ 16 - Մայիս 17
ԱՃՈՒՐԴ
2024,Ապրիլ 4 - Մայիս 6
Մրցույթ
2024,Ապրիլ 2 - Մայիս 3
ԻՐԱԶԵԿՈՒՄ
2023,Դեկտեմբեր 25 - 2024,Հուլիս 15

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



«Իջևանի մարզադպրոց» ՀՈԱԿ -ի տնօրենի թափուր պաշոնը զբաղեցնելու մրցույթ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Լիլիթ Սարիբեկյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
12/12/2023
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
03/01/2024
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարանը հայտարարում է Իջևան համայնքի «Իջևանի մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշոնը զբաղեցնելու մրցույթ։

●Մրցույթին մասնակցելու համար իրավունք  ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող, Հայաստանի Հանրապետության  այն գործունակ չափահաս քաղաքացիները ովքեր ունեն՝

1) բարձրագույն կրթություն.

2) համապատասխան բնագավառի երեք տարվա մասնագիտական ստաժ.

3) իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր)

● Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են ՝

1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

2) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.

3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն

4) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ իմացություն

5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.

6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն Դիմող քաղաքացիները աշխատակազմ պետք է ներկայացնեն  հետևյալ փաստաթղթերը՝

1) դիմում մրցութային հանձնաժողովի անունով /ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/.

2)  մեկ լուսանկար՝ 3x4 չափսի.

3) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.

4)  ինքնակենսագրություն.

5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք՝ նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասի կցագրման վկայականի) պատճենները.

6)տեղեկանք՝ մշտական բնակության վայրից.

7) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում) Մրցույթը կանցկացվի 2024թ. հունվարի 12-ին, ժամը 11:00 –ին, ք. Իջևան Երևանյան փ. թիվ 6 հասցեում /Իջևանի համայնքապետարանի շենքում/: Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով: Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր  ժամը 09:00- ից մինչև 18:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից՝ Իջևանի համայնքապետարանում / հասցե՝ Երևանյան 6, հեռախոս՝ 060800095/ և ՀՀ Տավուշի մարզպետարանում /հասցե՝ ք. Իջևան Սահմանադրության 1, հեռախոս՝ 026341697/: Դիմումների ընդունման վերջին ժամկետը  2024թ. հունվարի 3-ը մինչև  ժամը 18:00: Մրցույթին մասնակցել  ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու  և հարցաշարին ծանոթանալու  համար կարող են դիմել Իջևանի համայնքապետարանի աշխատակազմ:

Բոլորը
Իջևան
Լողավազան
Իջևան
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner