25.05.22
Հիմնովին վերանորոգվել է Սարիգյուղ բնակավայրի մանկապարտեզի տանիքը
|
Հայկական բարեգործական ընդհանուր միության ֆինանսավորմամբ հիմնովին վերանորոգվել է Սարիգյուղ բնակավայրի մանկապարտեզի տանիքը։ Այժմ ընթանում են շենքի ներքին հարդարման աշխատանքները։
|
|
25.05.22
Ամբողջությամբ վերանորոգվել են Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող մանկական խաղահրապարակի շարքից դուրս եկած խաղասարքերն ու մարզասարքերը
|
Երեխաները և առողջ ապրելակերպի սիրահար մեր համաքաղաքացիները այսուհետ կարող են լիարժեքորեն օգտվել մանկական խաղասարքերից և մարզասարքերից։ Վերանորոգման աշխատանքներին անշահախնդրորեն ներգրավվելու համար հատուկ շնորհակալություն ենք հայտնում մեր համաքաղաքացիներ Գոռ, Վոլոդյա Դավթյաններին և Ալիկ Հովհաննիսյանին։
|
|
24.05.22
Ճանապարհի բարեկարգման աշխատանքներ
|
Խճապատվել և բարեկարգվել է Իջևանի թիվ 1 մանկապարտեզ տանող ճանապարհը, որը հատկապես անձրևային եղանակին անհարմարություն էր ստեղծում մանկապարտեզ հաճախող երեխաների և ծնողների համար։
|
|
24.05.22
Կանաչապատվել և կառուցապատվել է Դավիթ Շահնազարյանի անունը կրող այգին
|
Իջևան խոշորացված համայնքի Աճարկուտ բնակավայրում ավարտվել են Քառասունչորսօրյա պատերազմի հերոս Դավիթ Շահնազարյանի անունը կրող այգուն հարակից շուրջ 200քմ տարածքի կառուցապատման և կանաչապատման աշխատանքները։
|
|
23.05.22
Իջևանի մարզադպրոցի սաները վերադարձել են մեդալներով
|
Հանգստյան օրերին Հայաստանի տարբեր քաղաքներում տեղի են ունեցել սամբոյի և ըմբշամարտի մանկապատանեկան առաջնություններ, որտեղ փայլուն են հանդես եկել Իջևանի մարզադպրոցի սամբիստներն ու ըմբշամարտիկները։Սամբոյի Արտաշատ քաղաքի բաց առաջնությունԱռաջին տեղ֊Արամ ԱմիրխանյանԵրրորդ տեղ֊Հայկ ԻսրայելյանԵրրորդ տեղ֊Գարեգին ԻսրայելյանԵրրորդ տեղ֊Կամո ՀամբարձումյանԵրրորդ տեղ֊Էրիկ ՄովսիսյանԵրրորդ տեղ֊Միշա ՀարությունյանՄարզիչներ՝ Շահեն Օհանյան, Սարմեն ԱմիրյանԱրմավիր քաղաքի ազատ ոճի ըմբշամարտի դեռահասների հանրապետական առաջնություն՝ նվիրված Գևորգ Խեչոյանի հիշատակինԱռաջին տեղ֊Վաչե ԱսլանյանԵրրորդ տեղ֊Արեն ԱլիխանյանԵրրորդ տեղ֊Վարուժան ԱսլանյանՄարզիչներ՝ Արսեն Հովակիմյան, Գառնիկ Շահնազարյան, Գագիկ ԲադիրյանԱզատ ոճի ըմբշամարտի ...
Մանրամասն |
|
21.05.22
Հողային աշխատանքներ Մայիսի 28֊ի փողոցում
|
Իջևանի համայնքապետարանի կոմունալ ծառայությունը հողային աշխատանքներ է կատարել Մայիսի 28֊ի փողոցում, ինչին կհաջորդեն կանաչապատման աշխատանքները։ Արդյունքում համայնքում կավելանա ոչ միայն ասֆալտապատ, այլև կանաչապատ և գեղեցիկ ևս մեկ փողոց։
|
|
19.05.22
Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանն այցելել է Ծաղկավան բնակավայր
|
Ծաղկավան բնակավայրում ավարտին են մոտենում շուրջ 500մ խմելու ջրագծի հիմնանորոգման աշխատանքները։ Համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը Ծաղկավանի վարչական ղեկավար Իսկանդար Մեհրաբյանի ուղեկցությամբ տեղում ծանոթացել է կատարվող աշխատանքների ընթացքին։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |