22.03.23
Եվս մեկ հաջողություն՝ սպորտում
|
Չեչնիայում կայացած ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան առաջնությունում երկրորդ տեղն է զբաղեցրել Իջևանի մարզադպրոցի սան Վաչե Ասլանյանը։ Վաչե Ասլանյանը, որպես հեռանկարային մարզիկ, այժմ մարզվում է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում։
|
|
22.03.23
Կանանց մեծարելու, օրը ջերմացնելու առաքելությամբ
|
Կանանց միամսյակին նվիրված միջոցառումները շարունակվում են: Այսօր Իջևանի թիվ 1 երաժշտական դպրոցում տեղի ունեցավ տոնական համերգ: Միջոցառմանը ելույթ ունեցան մշակութային հաստատության սաները` ներկայացնելով բազմաժանր երաժշտական կատարումներ: Համերգը եզրափակվեց երաժշտական դպրոցի դհոլահարների ելույթով:
|
|
21.03.23
Միջոցառում` նվիրված մայրության եվ գեղեցկության տոնին
|
Գարնանային տոնական տրամադրություն էր Իջևանի համայնքապետարանի «Ավանդույթ» թիվ 2 երաժշտական դպրոցի դահլիճում: Կրթօջախի դասատուները և սաները ջանացել էին իրենց հետաքրքիր մատուցումներով մասնակիցների օրը դարձնել առավել գեղեցիկ: Սաներից տղաները բոլոր կանանց ծաղիկներ նվիրեցին` առաջնորդելով դահլիճ, որից հետո սկսվեց համերգային մասը` նվիրված մայրերին: Երգչախմբի մասնակցությամբ վերջին կատարման ժամանակ ինքնաբուխ միացան գրեթե բոլորը և ստացվեց մի հրաշալի երաժշտական փունջ: Միջոցառումն ավարտվեց տոնական սեղանի շուրջ, որտեղ բավականին հետաքրքիր և օգտակար քննարկումներ եղան:
|
|
18.03.23
Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը Դիլիջանում հետևել է ժողովրդավարության և տեղական կառավարման #Electionville խաղին
|
Երեկ #Դիլիջանում տեղի ունեցավ ժողովրդավարության և տեղական կառավարման #Electionville խաղը, որի ընթացքում #Տավուշի մարզից մի խումբ երիտասարդներ փորձեցին իրենց ուժերը հորինված քաղաքի ղեկավարման գործում։Խաղի սկզբում ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ-ում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը, Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը և ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Սոնա Մակասյանը։ Խաղին ներկա էին նաև Դիլիջան և Իջևան համայնքների ղեկավարներ՝ Դավիթ Սարգսյանն ու Արթուր Ճաղարյանը, ինչպես նաև բազմաթիվ աշակերտներ և ուսուցիչներ ողջ մարզից։ Խաղի ընթացքում՝ կազմելով հորինված կուսակցություններ և ընտրելով առաջնահերթ քաղաքական ոլորտներ, մասնակիցները աշխատեցին լուծել հորինված քաղաքի տարատեսակ խնդիրները, կայացնել ...
Մանրամասն |
|
15.03.23
Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը մասնակցել է «Կնոջ ուժը, նրա ապագան» տարածաշրջանային ծրագրի բացման և ներկայացման աշխատանքային հանդիպմանը
|
«Տավուշի մարզի տուրիզմի զարգացման գործակալություն» ՀԿ-ի գրասենյակում տեղի է ունեցել «Կնոջ ուժը, նրա ապագան» տարածաշրջանային ծրագրի բացման և ներկայացման աշխատանքային հանդիպում։Միջոցառմանը մասնակցել են Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը և այլ հյուրեր։«Կնոջ ուժը, նրա ապագան» ծրագիրը ներկայացրել է «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի ծրագրերի ղեկավար Աննա Ալեքսանյանը։ Ծրագրի ներկայացումից հետո տեղի են ունեցել բաց քննարկում և կարծիքների փոխանակում։ Հանդիպման նպատակն էր Հայաստանում, մասնավորապես Տավուշի մարզում գործող տեղական և միջազգային կառույցներին տեղեկացնել նոր մեկնարկած տարածաշրջանային ծրագրի ...
Մանրամասն |
|
14.03.23
Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը մասնակցել է Տավուշի մարզպետարանում կայացած հանդիպում-քննարկմանը
|
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Արթուր Երոյանը և ՀՀ պաշտպանության նախարարի օգնական Հարություն Մաթևոսյանը մարտի 13-ին Տավուշի մարզպետարանում հանդիպում-քննարկում ունեցան մարզպետարանի պատասխանատուների, մարզի խոշորացված համայնքների ղեկավարների, մարզի ավագ և միջնակարգ դպրոցների տնօրենների ու զինղեկների, դպրոցականների ծնողների մասնակցությամբ։Հանդիպման նպատակը դպրոցականների շրջանում զինվորական մասնագիտության նկատմամբ հետաքրքրության խթանումն էր։Հանդիպումը բացեց ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Ողջույնի իր խոսքում մարզպետը կարևորեց մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործը, նշելով, որ այն իր մշտական ուշադրության կենտրոնում է։ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ...
Մանրամասն |
|
14.03.23
Իջևանի համայնքապետարանը ներկայացրել է տեղեկատվության տարածման իր արդյունավետ գործիքակազմը
|
Հայաստանի համայնքների միությունը շարունակում է «Ցանցային հաղորդակցության գործիքներ․իրավիճակի գնահատում և անհրաժեշտ գործողությունների իրականացում» թեմայով վեբինարների շարքը: Մարտի 14-ին կայացած վեբինարին մասնակցել են շուրջ 25 համայնքների հաղորդակցության պատասխանատուներ, մամուլի քարտուղարներ։Վեբինարի նպատակն է քննարկել հաղորդակցության ներկայիս միտումները, սոցցանցերում աշխատանքի առանձնահատկությունները և համայնքային էջերի օրինակով հասկանալ առկա խնդիրներն ու հետագա անելիքները, ինչպես նաև ստեղծել հարթակ միմյանց փորձի ներկայացման և քննարկման համար։Հայաստանի համայնքների միության հաղորդակցության պատասխանատու Տաթևիկ Հարությունյանը մասնակիցներին ներկայացրել է գրագետ հաղորդակցություն իրականացնելու ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |