Այսօր: Երկուշաբթի, 2 Դեկտեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 103
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 109
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 օգոստոսի 2023 թվականի N 109

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 06.07.2023Թ. ,,ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԱՅԳԵՀԻՄՆՄԱՆ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ԱՐԴԻԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ,, ԹԻՎ 1098-Լ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարը նշում է, որ ՀՀ կառավարության 06.07.2023թ. «Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագիրը հաստատելու թիվ 1098-լ որոշման կատարման մասին» որոշմամբ նախատեսված է 2023-2024 թվականներին Իջևան համայնքի Բերքաբեր և Խաշթառակ բնակավայրերում ներդնել տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգեր և հիմնել բարձր բերքատվությամբ, հավաստագրված տնկիներով այգիներ՝ ջրային ռեսուրսների արդյունավետ ու խնայողաբար օգտագործմամբ: Ծրագիրն իրականացվելու է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գնման մրցութային գործընթացում հաղթող ճանաչված կապալառուի հետ կնքված գնման պայմանագրի արժեքի ամբողջական ֆինանսավորմամբ՝ հետևյալ համամասնությամբ՝ 

-նախարարություն՝ պայմանագրային արժեքի 95 տոկոսը,

-համայնք կամ շահառու՝ պայմանագրային արժեքի 5 տոկոսը:

Հաշվի առնելով վերոնշյալը, համայնքի ղեկավարի աոաջարկությունը և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով.

Համայնքի ավագանին որոշում է.

Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ ֆինանսավորել հաղթող ճանաչված կապալառուի հետ կնքվող գնման պայմանագրի ամբողջական արժեքի 5 տոկոսը:


Կողմ -18

ԱԹԱԲԵԿՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ԱՐԳԻՇՏԻ

ԱՅՎԱԶՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԱՆՏՈՆՅԱՆ ՍԱՍՈՒՆ

ԱՍԻԼՅԱՆ ՄԵԴՈՐԱ

ԲՈՒՂԴԱՐՅԱՆ ՄՀԵՐ

ԴՈՎԼԱԹԲԵԿՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ԵՊԻՍԿՈՊՈՍՅԱՆ ՌԱՉԻԿ

ՂԱԶՈՒՄՅԱՆ ՎԱՀԱՆ

ՂԱԼԹԱԽՉՅԱՆ ԱՐՄԱՆ

ՃԱՂԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՄԵՀՐԱԲՅԱՆ ԱՆՈՒՇ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԶՈՅԱ

ՋԱՆՎԵԼՅԱՆ ՆԱԻՐԻ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՍԱՐՀԱՏՅԱՆ ՍՏԵՓԱՆ

ՎԱՐՇԱՄՅԱՆ ՎԱՀԵ

ՎԻՐԱԲՅԱՆ ՆԱՆԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner