Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Ռոման Վալոոդի Քասինյանը և հայտնել, որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Աչաջուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող /վկայական թիվ 17112021-11-0003/ 0.51161հա մակերեսով հողամասը հանդիսանում է գյուղատնտեսական նպատակային, այլ հողատեսք գործառնական նշանակության հողամաս: Անհրաժեշտություն է առաջացել 0.51161հա մակերեսով հողամասի մի մսը՝ 0.12528հա-ի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական նպատակային, այլ հողատեսք գործառնական նշանակությունից՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության փոփոխելուն համաձայնություն ստանալու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.
Համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ հավանություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, Ռոման Վալոոդի Քասինյանի սեփականություն հանդիսացող 0,51161հա մակերեսով հողամասի /վկայական թիվ 17112021-11-0003/ մի մասի՝ 0.12528հա-ի, նպատակային նշանակությունը գյուղատնտեսական նպատակային, այլ հողատեսք գործառնական նշանակությունից՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության փոփոխելուն համաձայնություն ստանալու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: