Իջևան համայնքի ղեկավարին Է դիմել Իջևան համայնքի բնակիչ Բագրատ Վանիչկայի Միրզոյանը՝ ծնված 05.10.1973թ. որ ըստ 29.081994թ. պատգամավորների Իջևան քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի թիվ 10 արձանագրության, Իջևան քաղաք վարչական սահմաններում ձեռք է բերել բնակելի կառուցապատման 0.04հա մակերեսով հողամաս: Չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.06592հա, ուստի դիմել է օրինական 0.04հա մակերեսով և սահմանազատված, չկառուցապատված 0.02592հա մակերեսով հողամասի հողհատկացման հիմքերի վերականգնման և հասցեավորում տալու խնդրանքով /ծածկագիր11-001-0181-0031/: Նշված հողամասը համաձայն համաձայն ՀՀ կառավարության 30.11.2005թ. թիվ 1720-Ն որոշման, հողամասը հանդիսանում է Իջևան քաղաքին փոխանցված բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի մի մաս /ծածկագիր 11-001-0181-0031/ և 0.06592հա մակերեսով հողամասի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ:
Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 64-րդ հոդվածի, 8-րդ կետի, 1-ին ենթակետի, 16-րդ կետերի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Վերականգնել Բագրատ Վանիչկայի Միրզոյանին սեփականության իրավունքով պատկանող, Իջևան համայնքի Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող 0.06592հա մակերեսով հողամասի հողհատկացման հիմքերը, ըստ հաստատված հատակագծի /ծածկագիր 11-001-0181-0031/:
2. Իջևան համայնքի Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող և Բագրատ Վանիչկայի Միրզոյանին սեփականության իրավունքով պատկանող 0.06592հա մակերեսով հողամասին տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան Նար-Դոսի փողոց 72/5 հողամաս:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: