Այսօր: Հինգշաբթի, 23 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 84
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 119
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 1,4ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ՎԱՐԵԼԱՀՈՂ /ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ ԱՃԵՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ/ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏՐ ԵՐԿԱՐԱՑՄԱՆ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ համայնքապետարան են դիմել /31.05.2022թ. մուտքի թիվ 1710 դիմում/ քաղաքացի՝ Արտեմ Մանուչարյանը, որ Տավուշի մարզ Իջևան համայնք, Իջևան քաղաքի վարչական սահմաններում /Երևանյան փողոց/, վարձակալության իրավունքով /հողամասը վարձակալության հանձնելու մասին՝ 31.03.2006թ. թիվ 769 պայմանագիր/ ձեռք է բերել 1,4հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող /մշակաբույսեր աճեցնելու նպատակով/ գործառնական նշանակության հողամաս, որի նկատմամբ կնքված վարձակալության պայմանագրի ժամկետը լրացել է, ուստի դիմել են պայմանագրի ժամկետի երկարացման և հողամասի գնման նախապատվության իրավունքից օգտվելու նպատակով պայմանագրում փոփոխություն կատարելու խնդրանքով Սույնով խնդրվում է տալ համաձայնություն, Տավուշի մարզ Իջևան համայնք, Իջևան քաղաքի վարչական սահմաններում /Երևանյան փողոց/ գտնվող, վարձակալության իրավունքով քաղաքացի՝ Արտեմ Մանուչարյանին պատկանող 1,4հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող /մշակաբույսեր աճեցնելու նպատակով/ գործառնական նշանակության հողամասի նկատմաբ  31.03.2006թ. կնքված թիվ 769  պայմանագրի ժամկետը պայմանագրի պայմաններին համապատասխան 10/տաս/ տարի ժամկետով երկարացնելու և հիմք ընդունելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 48-րդ հոդվածի 3-րդ կետի,  այն է՝ վարձակալը վարձակալության պայմանագիրը նախկին կամ այլ հավասար պայմաններով կրկին կնքելիս կամ տվյալ հողամասն օտարելու դեպքում ձեռք բերելիս նախապատվության իրավունք ունի դրույթը՝ պայմանագրի կողմերի իրավունքներն ու պարտականությունները բաժնում  լրացուցիչ համաձայնությամբ  փոփոխություն կատարելու, այն է՝  վարձատուն հողամասն օտարելու դեպքում ձեռք բերելիս նախապատվության իրավունք ունի, իսկ պայմանագրից բխող մնացած  պայմանները անփոփոխ թողնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով  ՀՀ  ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ  հոդվածի  թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.՝

Համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզ Իջևան համայնք, Իջևան քաղաքի վարչական սահմաններում /Երևանյան փողոց/ գտնվող, վարձակալության իրավունքով քաղաքացի՝ Արտեմ Մանուչարյանին պատկանող 1,4հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող /մշակաբույսեր աճեցնելու նպատակով/ գործառնական նշանակության հողամասի նկատմաբ  31.03.2006թ. կնքված թիվ 769  պայմանագրի ժամկետը պայմանագրի պայմաններին համապատասխան 10/տաս/ տարի ժամկետով երկարացնելու և հիմք ընդունելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 48-րդ հոդվածի 3-րդ կետի,  այն է՝ վարձակալը վարձակալության պայմանագիրը նախկին կամ այլ հավասար պայմաններով կրկին կնքելիս կամ տվյալ հողամասն օտարելու դեպքում ձեռք բերելիս նախապատվության իրավունք ունի դրույթը՝ պայմանագրի կողմերի իրավունքներն ու պարտականությունները բաժնում  լրացուցիչ համաձայնությամբ  փոփոխություն կատարելու, այն է՝  վարձատուն հողամասն օտարելու դեպքում ձեռք բերելիս նախապատվության իրավունք ունի, իսկ պայմանագրից բխող մնացած  պայմանները անփոփոխ թողնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱՄ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner