Այսօր: Կիրակի, 3 Նոյեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 78
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԵՆՈՔԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄԵԿ ՄԻԱՎՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ, ՉՄԱՍՆԱՎՈՐԵՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՇԱՐՔԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ Տավուշի մարզի Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրի վարչական տարածքում, քաղաքացի՝ Էդգար Լյուդվիգի Ավետիսյանի կողմից ինքնակամ կերպով, համայնքային սեփականություն հանդիսացող  122,0քմ մակերեսով հողամասի վրա կառուցվել է 30,0քմ արտաքին մակերեսով ավտոլվացման կետ: Համաձայն ՀՀ կառավարության 19.01.2006թ. թիվ 118-Ն որոշման ավտոլվացման կետի զբաղեցրած 122,0քմ մակերեսով տարածքը Ենոքավան համայնքին է փոխանցվել, որպես  բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման /փողոց/ գործառնական նշանակության հողամասի մաս /ծածկագիր 11-028-0595-0001/, ուստի ինքնակամ կառույցի և նրա զբաղեցրած հողամասի իրավական կարգավիճակը որոշելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոխել 122,0քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը: Սույնով խնդրվում է տալ հավանություն, Ենոքավան համայքի վարչական տարածքում, քաղաքացի՝ Էդգար Լյուդվիգի Ավետիսյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 30,0քմ արտաքին մակերեսով ավտոլվացման կետի զբաղեցրած, համայնքային սեփականություն հանդիսացող  122,0քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողերից՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության փոխելու համաձայնություն ստանալու նպատակով  լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:

Ղեկավարվելով ,,Իրավական ակտերի մասին,, ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետով, ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 3 հոդվածի, ՀՀ  ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ  հոդվածի  թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.՝

Իջևան համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ հավանություն  Տավուշի մարզի Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրի վարչական տարածքում, քաղաքացի՝ Էդգար Լյուդվիգի Ավետիսյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 30,0քմ արտաքին մակերեսով ավտոլվացման կետի  զբաղեցրած, համայնքային սեփականություն հանդիսացող  122,0քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողերից՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության փոխելու համաձայնություն ստանալու նպատակով  լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱՄ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner