Այսօր: Հինգշաբթի, 23 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 84
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 28
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԱՐԱՏ ՊԱՐՈՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
,,ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՏՈՒՐԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ,, ՀԿ-ԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևանի համայնքապետարանին է դիմել «Տավուշի մարզի տուրիզմի զարգացման գործակալություն» ՀԿ-ն՝ Իջևանում ինֆորմացիոն կենտրոն ստեղծելու նպատակով ֆինանսական աջակցություն տրամադրելու խնդրանքով։

Նկատի ունենալով, որ համայնքի հնգամյա զարգացման ծրագրով որպես ռազմավարություն է ընդունվել զբոսաշրջության զարգացումը, ինչպես նաև գործարար միջավայրի հետ համատեղ աշխատանքի ամրապնդման անհրաժեշտությունը, կարևորելով համայնքում զբոսաշրջության զարգացման գործում ինֆորմացիոն կենտրոնի ստեղծումը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությանը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով․ 

Համայնքի ավագանին որոշում է․

1․ Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ «Տավուշի մարզի տուրիզմի զարգացման գործակալություն» ՀԿ-ին որպես աջակցություն համայնքի 2023թ․ վարչական բյուջեից հատկացնել 900 000 (ինը հարյուր հազար) ՀՀ դրամ։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner