Այսօր: Կիրակի, 26 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 02
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՏԵՄ ՈՍԿԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի պահանջներով՝

 

Համայնքի ավագանին որոշում է.

1․Հաստատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի  Իջևան համայնքի 2024 թվականի  տարեկան  բյուջեն համաձայն հավելվածի՝

1) Եկամուտների գծով 2 476 533,1 հազար դրամ  

2) Ծախսերի գծով 2 521 948,7 հազար դրամ

3) Դեֆիցիտի ծածկմանն ուղղված միջոցներ 45415,6 հազար դրամ

2.Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները  /հատված 1/ համաձայն հավելված 1:

3.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման /հատված 2/ համաձայն հավելված 1:

4.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման /հատված 3/ համաձայն հավելված 1:

5․Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը) /հատված 4/ համաձայն հավելված 1:

6.Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները /հատված 5/ համաձայն հավելված 1:

7.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման /հատված 6/ համաձայն հավելված 1:

8.Սահմանել, որ ծախսերի ֆինանսավորումը  կատարվում է  ստացված փաստացի  մուտքերի  սահմաններում՝ պահպանելով ծախսերի համամասնությունները:

9․Թույլատրել համայնքի ղեկավարին՝ համայնքի բյուջեում կատարել  փոփոխություններ, որոնց  հանրագումարը չի կարող  գերազանցել հաստատված ծավալի 20%-ը:

10․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը  հաջորդող օրվանից  և տարածվում է  2024թ հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(114.26 Կբ) Հավելված 1
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner