Այսօր: Հինգշաբթի, 23 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 79
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 70
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԱՐԱՏ ՊԱՐՈՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄ՝ ՍՈՒԲՎԵՆՑԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջներով ևնկատի ունենալով, որ համայնքային ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով 2022թ. ՀՀ պետական բյուջեից համայնքներին հատկացնելու են սուբվենցիաներ.

Համայնքի ավագանին որոշում է.

Տալ համաձայնություն Իջևան համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով թույլատրել ներկայացնելու տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված հետևյալ ծրագրերը.

1.Իջևան համայնքի Իջևան քաղաքի Անկախության փողոցի թիվ 1, 2, 3, 4, 6, 8, 10, 16, 18, 20, 22, 26, 28, Ազատամարտիկների 2 շենքի 4, 4ա, 6, 8, Երիտասարդական 14, 7, Մայիսի 28 /41/47 բակերի ասֆալտապատումը:

2.Իջևան համայնքի Իջևան քաղաքի Ազատամարտիկների հրապարակից մինչև Ս.Օհանյան փողոցը հատող խաչմերուկի ասֆալտապատում:

3.Իջևան համայնքի Ասլանյան փողոցի 3-րդ, 4-րդ նրբանցքների (տուֆ քարով) սալարկում:

4.Իջևան համայնքի Իջևան քաղաքի Երիտասարդական 14, Բլբուլյան 86 բազմաբնակարան  շենքերի էներգաարդյունավետ արդիականացում:

5.Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրի օղակաձև ճանապարհի ասֆալտապատում:

6.Իջևան համայնքի Այգեհովիտ բնակավայրի կենտրոնական փողոցի մի հատվածի ասֆալտապատում:

7.Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրի կենտրոնից մինչև դպրոց ճանապարհի ասֆալտապատում:

8.Սևքար բնակավայրի գյուղամիջյան ճանապարհի մի հատվածի (տուֆ քարով) սալարկում:

9.Սարիգյուղ բնակավայրի ջրամատակարարման համակարգի արդիականացում:

10.Վազաշեն, Այգեհովիտ, Դիտավան, Աչաջուր բնակավայրերի ոռոգման համակարգի կապիտալ հիմնանորոգում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner