Այսօր: Երկուշաբթի, 2 Դեկտեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 100
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 175
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՏԵՄ ՈՍԿԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ, ԵՆԹԱԿԱ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2023Թ. ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն` Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարանի աշխատակազմի, համայնքային հիմնարկների և համայնքային ենթակայության ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:

Վերլուծելով համայնքի խոշորացումից հետո անցած ժամանակահատվածում իրականացված աշխատանքները, համայնքապետարանի աշխատակազմի ծանրաբեռնվածությունը՝ միավորված 19 բնակավայրերում տարվող ֆինանսական և սոցիալական ոլորտների դրվածքը բարելավելու, ավելի արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտություն է առաջացել աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում կատարել լրացումներ՝  ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնում ավելացնել առաջատար մասնագետի և 1-ին կարգի մասնագետի մեկական հաստիքներ, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, սոցիալական աջակցության և առողջապահության բաժնում՝ առաջատար մասնագետի (սոցիալական աշխատողի) մեկ հաստիք։

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով. 

Համայնքի ավագանին որոշում է.

1․Հաստատել Իջևանի համայնքապետարանի աշխատակազմի, համայնքային ենթակայության հիմնարկների և համայնքային ենթակայության ոչ առևտրային կազմակերպությունների կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն 1-4 հավելվածների:

2․Տալ հավանություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում լրացումներ կատարելու՝ ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնում առաջատար մասնագետի և 1-ին կարգի մասնագետի մեկական հաստիքներ, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, սոցիալական աջակցության և առողջապահության բաժնում՝ առաջատար մասնագետի (սոցիալական աշխատողի) մեկ հաստիք ավելացնելու առաջարկությամբ սահմանված կարգով դիմել ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին։

3․Սույն որոշման 2-րդ կետն ուժի մեջ է մտնում Իջևանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner