Իջևան քաղաքի Անկախության փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 28,17քմ մակերեսով հողամասի վրա 1989թ. քաղաքացի՝ Սոֆյա Յուրիկի Հակոբյանի կողմից ինքնակամ կերպով կառուցվել է 28,17քմ արտաքին մակերեսով ավտոտնակ, որի ներքին մակերեսը կազմում է 24,16քմ /ծածկագիր 11-001-0117-0001-53/:
Ըստ չափագրման տվյալների քաղաքացու կողմից շինությունը կառուցվել է 1989թ., մինչ ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-ն որոշումը և թյուրիմացաբար շինության զբաղեցրած տարածքից 1,87քմ մակերեսով մասը չի ընդգրկվել որոշման մեջ, որպես բնակելի կառուցապատման գործառնական նշանակության տարածք և հետևաբար որպես շինություն չի արտացոլվել կադաստրային քարտեզում և սխալմամբ ընդգրկվել է 11-001-0117-0001-01 ծածկագրով ընդհանուր օգտագործման տարածքների մեջ, իսկ 26,3քմ մակերեսով մասը փոխանցվել է, որպես բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության տարածք, իսկ շինությունը՝ ավտոտնակ /ծածկագիր 11-001-0117-0001-53/:
Ավտոտնակի զբաղեցրած 28,17քմ մակերեսով հողամասը և ինքնակամ կերպով կառուցված 28,17քմ արտաքին մակերեսով ավտոտնակը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:
Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն և 912-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն և 02.02.2002թ. թիվ 88 որոշումների, 16.12.2021թ. ,,ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Ճանաչել Իջևան համայնքի սեփականության իրավունքը Իջևան քաղաքի, Անկախության փողոցում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 28,17քմ մակերեսով հողամասի վրա, քաղաքացի՝ Սոֆյա Յուրիկի Հակոբյանի կողմից ինքնակամ կառուցված 28,17քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ /ծածկագիր 11-001-0117-0001-53/:
2.Ճանաչել օրինական Իջևան քաղաքի Անկախության փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 28,17քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի՝ Սոֆյա Յուրիկի Հակոբյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 28,17քմ արտաքին մակերեսով ավտոտնակը, որի ներքին մակերեսը կազմում է 24,6քմ /ծածկագիր 11-001-0117-0001-53/:
3.Իջևան քաղաքի, Անկախության փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 28,17քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի՝ Սոֆյա Յուրիկի Հակոբյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 28,17քմ արտաքին մակերեսով ավտոտնակին տալ հետևյալ հասցեավորումը.
Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Անկախության փողոց, թիվ 24/28:
4. Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Անկախության փողոց, թիվ 24/28 հասցեում գտնվող 1,87քմ մակերեսով հողամասը դասել բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասերի շարքին, իսկ շինությունը համարել ավտոտնակ:
5. Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ, Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Անկախության փողոց, թիվ 24/28 հասցեում գտնվող անշարժ գույքը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 11-րդ գոտում՝ առաջարկել ինքնակամ ավտոտնակի շինարարությունը իրականացրած քաղաքացի՝ Սոֆյա Յուրիկի Հակոբյանին, համաձայն ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի թիվ 34.2 կետի և 35-րդ կետի դ/ ենթակետի, ուղղակի վաճառքով գնել 28,17քմ մակերեսով հողամասը՝ 1քմ 4441,8 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 125126 /մեկ հարյուր քսանհինգ հազար մեկ հարյուր քսանվեց/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, իսկ 28,17քմ արտաքին մակերեսով ավտոտնակը՝ 1քմ 1969 ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝ 55467/հիսունհինգ հազար չորս հարյուր վաթսունյոթ/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով :