Այսօր: Երկուշաբթի, 2 Դեկտեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 126
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 133
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,8ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՄԵԿ ՄԻԱՎՈՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ՎԱՐԵԼԱՀՈՂ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ համայնքապետարան է դիմել քաղաքացի՝ Հարություն Սպարտակի Վիրաբյանը,  Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող և սեփականության իրավունքով իրեն պատկանող 0,8հա մակերեսով  գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասի /վյայական թիվ 01112019-11-0009, ծածկագիր 11-001-0218-0004/  նպատակային նշանակությունը անասնապահությամբ զբաղվելու նպատակով, գյուղատնտեսականից՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և  այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության փոփոխելու խնդրանքով: Սույնով խնդրվում է տալ հավանություն, Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի  վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացի՝ Հարություն Սպարտակի Վիրաբյանին տրամադրված 0,8հա մակերեսով  հողամասը գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության կազմից՝ անասնապահությամբ զբաղվելու նպատակով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և  այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության փոփոխելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով  ՀՀ  ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ  հոդվածի  թիվ 29 և թիվ 31 կետերի, ՀՀ ,,Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի  պահանջներով.՝

Համայնքի ավագանին որոշում է.

1.Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի  վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացի՝ Հարություն Սպարտակի Վիրաբյանին տրամադրված 0,8հա մակերեսով  հողամասը /ծածկագիր 11-001-0218-0004/   գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության կազմից՝ անասնապահությամբ զբաղվելու նպատակով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և  այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության փոփոխելուն: 2.Հողամասում անասնապապահական շենքերի կառուցման նպատակով կառուցապատման հետագա գործառույթները իրականացնել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱՄ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner