Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 100
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 51
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԳԵՏԱՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.13008ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՄԵԿ ՄԻԱՎՈՐ ԱՆՏԱՌ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Անհրաժեշտություն է առաջացել Տավուշի մարզ, Իջևան համայնք, Գետահովիտ բնակավայրի վարչական սահմաններում  գտնվող, պետական սեփականություն հանդիսացող 0.13008հա մակերեսով հողամասի, որն ըստ գլխավոր հատակագծի,     ընդգրկված է անտառ նպատակային նշանակության տարածքների մեջ /ծածկագիր 11-022-0121-0008/, նպատակային նշանակությունը փոխելու և  հատուկ պահպանվող տարածքների նպատակային, հանգստի համար նախատեսված գործառնական նշանակության հողերի շարքին դասելու  համաձայնություն ստանալու նպատակով  դիմել լիազոր մարմին:

Ղեկավարվելով ,,Իրավական ակտերի մասին,, ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետով, ՀՀ  ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ  հոդվածի  թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.՝

Համայնքի ավագանին որոշում է.

Տալ հավանություն՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Գետահովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, պետական  սեփականություն հանդիսացող անտառ նպատակային նշանակության 0.13008 հա մակերեսով հողամասի /ծածկագիր 11-022-0121-0008/ նպատակային նշանակությունը՝ հատուկ պահպանվող տարածքների նպատակային, հանգստի համար նախատեսված գործառնական նշանակության փոփոխելուն համաձայնություն ստանալու նպատակով  լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner