Այսօր: Ուրբաթ, 10 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 70
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 72
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 14 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.07ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՏՈՂ 0.01266ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Սահակ Ջանիբեկի Պետրոսյանը և հայտնել, որ սեփականության իրավունքով իրեն պատկանող, Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի Նալբանդյան փողոց թիվ 14 հասցեում գտնվող 0.07հա մակերեսով հողամասը շուրջ 40 տարի իրեն սեփականությունն է հանդիսանում, որի միջով անցնում է 0.01266հա, ըստ Իջևան քաղաքը ներառող գլխավոր հատակագծի, անցնող ընդհանուր օգտագործման և 11-001-0614-0001 ծածկագրով հողամասը, Դիմել է 0.01266 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելու խնդրանքով: Սույնով խնդրում ենք տալ հավանություն, Տավուշի մարզի Իջևան համայնքի  Իջևան քաղաքի Նալբանդյան փողոց թիվ 14 հասցեում  գտնվող 0.07հա հողամասը հատող 0.01266ա մակերեսով և 11-001-0614-0001 ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելուն համաձայնություն ստանալու նպատակով  լիազոր մարմին ներկայացնելու  առաջարկությանը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով  ՀՀ  ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 18-րդ  հոդվածի  թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.

Համայնքի ավագանին որոշում է․

1. Տալ հավանություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի Նալբանդյան փողոց թիվ 14 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացի Սահակ Պետրոսյանին պատկանող 0.07հա մակերեսով հողամասը հատող 0.01266հա և 11-001-0614-0001 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելուն համաձայնություն ստանալու նպատակով  լիազոր մարմին ներկայացնելու առաջարկությանը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner