Այսօր: Կիրակի, 26 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 145
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԱՉԱՋՈՒՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,23ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ , 0.19 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ, ԽՈՏՀԱՐՔ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԵՎ 0.25 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ , ՎԱՐԵԼԱՀՈՂ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԱՉԱՋՈՒՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին են դիմել Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրի բնակիչներ Սվետլանա Սարգսի Սարուխանյանը՝ ծնված 12.04.1968թ., Անիչկա Մարտիկի Սարգսյանը՝ ծնված 01.01.1987թ. և Անյուտա Մարտիկի Փիրումյանը՝ ծնված 28.06.1989թ., այն մասին որ ցանկանում են հրաժարվել, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով  ս/մ թիվ 342, կազմված 10.02.2021թ., իրենց անցած ընդհանուր բաժնային սեփականություն  հանդիսացող 0.23 հա մակերեսով, 0.19 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային, խոտհարք գործառնական նշանակության և 0.25 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային վարելահող գործառնական նշանակության հողամասերից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 56-րդ հոդվածի 3-րդ կետով.

Համայնքի ավագանին որոշում է.

1.Տալ հավանություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Սվետլանա Սարգսի Սարուխանյանին, Անիչկա Մարտիկի Սարգսյանին և Անյուտա Մարտիկի Փիրումյանին ընդհանուր բաժնային սեփականություն  իրավունքով պատկանող  0.23 հա մակերեսով, 0.19 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային, խոտհարք գործառնական նշանակության և 0.25 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային վարելահող գործառնական նշանակության հողամասերը գրանցել որպես  Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրի  սեփականություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 1-ԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԱՐԳԻՇՏԻ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner