Համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ Արմեն Աբրահամյանը, Վիգեն Աբրահամյանը, Օֆելյա Ճաղարյանը, Վահե Աբրահամյանը, Վարդան Աբրահամյանը Տավուշի մարզ, Իջևան համայնք, Սևքար գյուղի վարչական սահմաններում գտնվող սեփականության իրավունքով իրենց պատկանող 0.109հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին հասցեավորում տալու խնդրանքով / վկայական թիվ 2082137, ծածկագիր 11-058-0120-0001/:
Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Սևքար գյուղի վարչական սահմաններում գտնվող սեփականության իրավունքով քաղաքացիներ Արմեն Աբրահամյանին, Վիգեն Աբրահամյանին, Օֆելյա Ճաղարյանին, Վահե Աբրահամյանին, Վարդան Աբրահամյանին, պատկանող 0,109 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին /վկայական թիվ 2082137, ծածկագիր 11-058-0120-0001/ տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Սևքար գյուղ, 5-րդ փողոց, 3-րդ նրբանցք թիվ 18հողամաս: