Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



01 հունիսի 2023 թ.

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԵՏԱՂԱԳՈՐԾՆԵՐԻ ՓՈՂՈՑՈՒՄ 11-001-0015-0005 ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻՑ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ 19.0ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքաշինական նպատակներով Իջևան քաղաքի  Մետաղագրծների փողոցում առանձնացվել է 19.0քմ մակերեսով հողամաս: Համաձայն միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-6 համակցված պլանավորման փաստաթղթերի , նշված հողամասը հանդիսանում է Իջևան համայնքին փոխանցված բնակավայրերի ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 11-001-0015-0005/: Անհրաժեշտություն է առաջացել նշված հողամասից առանձնացնել 19.0քմ մակերեսով մաս և տալ հասցեավորում:

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման և ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 53-րդ հոդվածի,   ՀՀ  քաղաքացիական  օրենսգրքի  188-րդ  հոդվածի 2-րդ  կետի պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1.Համաձայն միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-6 համակցված պլանավորման փաստաթղթերի, Իջևան համայնքին փոխանցված, բնակավայրերի ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասից /ծածկագիր 11-001-0015-0005/, Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում առանձնացնել 19.0քմ մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:

2.Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում առանձնացված 19.0քմ մակերեսով հողամասին /ծածկագիր 11-001-0015-0005/ տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, քաղաք Իջևան Մետաղագործների  փողոց, թիվ 1/40:

3.Դիմել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակ, Տավուշի մարզի  Իջևան  համայնք, Իջևան քաղաքի Մետաղագործների փողոց, թիվ 1/40 հասցեում գտնվող բնակավայրերի ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասից առանձնացված 19.0քմ մակերեսով հողամասի նկատմամբ  սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու նպատակով /ծածկագիր 11-001-0015-0005/:

4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Սուսաննա Չաբուխյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner