Այսօր: Ուրբաթ, 10 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 85
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 113
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ՍԱՐԻԳՅՈՒՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 24/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,00271ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՆՐԱՆՈՒՄ ԱՌԿԱ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ  16.05.2019թ.  Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքի ղեկավարի ,,ՀՀ Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքի վարչական սահմաններում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի կառուցապատման հողամասում Սամսոն Շահնազարյանի կողմից կառուցված ինքնակամ կառույցը /ավտոտնակ/ օրինականացնելու և համայնքային սեփականություն համարելու մասին,, թիվ 24-Ա որոշմամբ ճանաչվել է օրինական և նրա նկատմամբ կատարվել է համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում և տրվել է թիվ 31052019-11-0024 վկայականը՝ Տավուշի մարզի Իջևան համայնք, Սարիգյուղ գյուղ, 2-րդ փողոց թիվ 24/2 հասցեավորումով և 11-057-0053-0009 ծածկագրով,  սահմանված ժամկետում առաջարկվել է քաղաքացուն՝ գործող կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով գնել անշարժ գույքը, սակայն գործընթացը չի ավարտվել քաղաքացու մահվան պատճառով: 2021թ. հունվարի քսանյոթին քաղաքացի՝ Սամսոն Կոլյայի Շահնազարյանին պատկանող գույքի նկատմամբ ժառանգորդներ են գրանցվել կինը՝  Գայանե Սամսոնի Միրզոյանը և որդին՝ Հայկ Սամսոնի Շահնազարյանը, ուստի 2021թ. նոյեմբերին քաղաքացիները դիմել են Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքի ղեկավարին  գործընթացը, որպես իրավահաջորդ շարունակելու խնդրանքով: Սույնով խնդրվում է տալ համաձայնություն, Տավուշի մարզի Իջևան համայնք, Սարիգյուղ գյուղ, 2-րդ փողոց թիվ 24/2 հասցեում գտնվող, համայնքային սեփականության 27,1քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը և նրա վրա առկա 27,1քմ արտաքին մակերեսով շինությունը /ավտոտնակ/, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ հաստատված տարածագնահատման գոտիականության գործակիցը և ղեկավարվելով  ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն  և  912-Ն որոշումների, կադաստրային արժեքով /ուղղակի վաճառք/, որպես կառուցապատողի իրավահաջորդներ,  քաղաքացիներ՝ Գայանե Սամսոնի Միրզոյանին և Հայկ Սամսոնի Շահնազարյանին վաճառելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով  ՀՀ  ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ  հոդվածի  թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.՝

Համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնք, Սարիգյուղ գյուղ, 2-րդ փողոց թիվ 24/2 հասցեում գտնվող, համայնքային սեփականության 27,1քմ մակերեսով և 11-057-0053-0009 ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը և նրա վրա առկա 27,1քմ արտաքին մակերեսով շինությունը /ավտոտնակ/, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ հաստատված տարածագնահատման գոտիականության գործակիցը և ղեկավարվելով  ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն  և 912-Ն որոշումների, կադաստրային արժեքով /ուղղակի վաճառք/, որպես կառուցապատողի իրավահաջորդներ, քաղաքացիներ՝ Գայանե Սամսոնի Միրզոյանին և Հայկ Սամսոնի Շահնազարյանին վաճառելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱՄ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner