Այսօր: Հինգշաբթի, 23 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 79
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 12
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԱԿՆԱՂԲՅՈՒՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.1981ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ԽԱՂՈՂ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ քաղաքացի Լևոն Շվարցի Մանուչարյանը    սեփականության իրավունքով իրեն պատկանող, Տավուշի մարզի Իջևան համայնքի Ակնաղբյուր բնակավայրի վարչական սահմաններում 0.1981հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության խաղող գործառնական նշանակության հողամասում /ծածկագիր 11-006-0117-0004, վկայական թիվ 25112022-11-0043/ առկա է 67.6քմ ընդհանուր  մակերեսով շինություններ /ճաշարանի արտաքին պատեր/: Հյուրանոցային բիզնես զարգացնելու նպատակով քաղաքացին դիմել է հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական նպատակային, խաղող գործառնական նշանակությունից՝ բնակավայրերի նպատակային, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության  փոփոխելու խնդրանքով: Սույնով խնդրվում է տալ հավանություն, Տավուշի մարզի Իջևան համայնքի Ակնաղբյուր գյուղի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացի Լևոն Շվարցի Մանուչարյանին պատանող 0.1981հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային, խաղող գործառնական նշանակության կազմից՝ բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելուն համաձայնություն ստանալու նպատակով  լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով  ՀՀ  ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ  հոդվածի  թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.

Համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ հավանություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Ակնաղբյուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացի Լևոն Շվարցի Մանուչարյանին պատանող 0.1981հա մակերեսով և 11-006-0117-0004 /վկայական թիվ 25112022-11-0043/ ծածկագրով գյուղատնտեսական նպատակային, խաղող գործառնական նշանակության կազմից՝ բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելուն համաձայնություն ստանալու նպատակով  լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner