Համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ Գագիկ Սերոժի Ճաղարյանը՝ ծնված 17.01.1968թ., և Էրիկ Սամվելի Մխիթարյանը՝ ծնված 28/07/2003թ, որ համաձայն Տավուշի մարզի Սևքար բնակավայրի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի կողմից տրված քաղվածքի, Սևքար գյուղում, բնակելի տուն կառուցելու նպատակով հատկացվել է 0.1հա մակերեսով հողամաս /ըստ օրենքի ժառանգության իրավունքի գ/մ թիվ 2595,2594 , կազմված 11.04.2024թ./: Հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.1002հա, ուստի դիմել է, որ մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք աթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա, բնակելի տան կառուցման և սպասարկման համար փաստացի օգտագործվող 0.1002հա մակերեսով սահմանազատված, չկառուցապատված հողամասի իրավական կարգավիճակի որոշման և հասցեավորում տալու խնդրանքով /ծածկագիր 11-058-0022-0003/: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0,082հա մակերեսով չկառուցապատված, սահմանազատված հողամասը չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՝՝60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, 10.06.2008թ. ընդունված ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Հաստատել՝ Իջևան համայնքի Սևքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացիներ Գագիկ Սերոժի Ճաղարյանին, Էրիկ Սամվելի Մխիթարյանին պատկանող 0.1002հա մակերեսով հողամասի սահմանները, /ծածկագիր 11-058-0022-0003:
2.Վերականգնել, քաղաքացիներ Գագիկ Սերոժի Ճաղարյանի, Էրիկ Սամվելի Մխիթարյանի սեփականության իրավունքը Իջևան համայնքի Սևքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող փաստացի օգտագործվող 0.1002հա մակերեսով սահմանազատված, չկառուցապատված հողամասի նկատմամբ /ծածկագիր 11-058-0022-0003/ և օրենքի ուժով ճանաչել քաղաքացու սեփականությունը:
3. Իջևան համայնքի Սևքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող և քաղաքացիներ Գագիկ Սերոժի Ճաղարյանին, Էրիկ Սամվելի Մխիթարյանին պատկանող 0.1002հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Սևքար 31-ի փողոց, թիվ 36 հողամաս:
4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: