Այսօր: Հինգշաբթի, 23 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 79
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 68
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով

Համայնքի ավագանին որոշում է

1․Հաղորդում Իջևան համայնքի 2022թ բյուջեի 1-ին եռամսյակի կատարման  մասին /ի գիտություն/

2.Իջևան համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը հաստատելու մասին 

3.ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացում՝ սուբվենցիա ստանալու մասին

4.Իջևան համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող, հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողների երեխաների վարձավճարը զեղչելու մասին

5.Տավուշի մարզի, Իջևան համայնք, Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող 0,213 հա մակերեսով մեկ միավոր հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու առաջարկությանը հավանություն տալու մասին

6.Տավուշի մարզի Իջևան համայնքի վարչական սահմաններում գտնվող, քաղաքաշինական և այլ նպատակներով հողամասեր հատկացնելու, ինքնակամ շինությունների և ինքնակամ օգտագործվող հողամասերի իրավական կարգավիճակը որոշելու մասին

7.Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրի չշահագործվող նախկին ջրագծի և պոմպակայանի խողովակաշարն օգտագործելու մասին

8.Իջևանի համայնքապետարանի ենթակայության հիմնարկների 2022թ. հաստիքացուցակներում փոփոխություններ կատարելու մասին

9.Իջևանի համայնքապետարանի 2022թ․ հաստիքացուցակում փոփոխություն կատարելու մասին

10.Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի, վարչական սահմաններում գտնվող 0,05 հա մակերեսով հողամասի իրավական կարգավիճակի մասին

11.Տավուշի մարզի, Իջևան համայնք, Ենոքավան բնակավայրի սեփականություն հանդիսացող մեկ միավոր բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը փոփոխելու, չմասնավորեցվող հողերի շարքից հանելու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու առաջարկությանը հավանություն տալու մասին

12.Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի և Ենոքավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող բնակելի կառուցապատման հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին

13.Տավուշի մարզ, Իջևան համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 0.07825 հա մակերեսով հողամասի տրամադրմանը համաձայնություն տալու մասին

14.Տավուշի մարզի, Իջևան համայնք, Իջևան քաղաքի Ս. Օհանյան փողոց, թիվ 61/1հասցեում գտնվող 0.15հա մակերեսով մեկ միավոր հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու առաջարկությանը հավանություն տալու մասին

15.Համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կազմում փոփոխություն կատարելու մասին

16․Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հողի հարկի և այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկի տարեկան գումարների փոխհատուցման ենթական ֆիզիկական և իրավաբանական անձանց ցուցակները հաստատելու մասին

17.Տավուշի մարզ, Իջևան համայնք, Լուսաձոր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 8.953118 հա մակերեսով հողամասի տրամադրմանը համաձայնություն տալու մասին

18.Տավուշի մարզի, Իջևան համայնք, Սարիգյուղ բնակավայրի տարածքում ընդգրկված 0,06014հա մակերեսով մեկ միավոր հողամասի իրավական կարգավիճակի մասին

19․Տավուշի մարզի,Իջևան համայնք, Ենոքավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0,08հա մակերեսով մեկ միավոր գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայր գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու առաջարկությանը հավանություն տալու մասին

20.Համայնքի սեփականություն հանդիսացող Վալանսի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող 35,6քմ մակերեսով տարածքը երկու տարի ժամկետով հատկացնելու մասին

21.«Վազաշենի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում հաշվապահի հաստիք ավելացնելու մասին

22.Իջևան քաղաքի և բնակավայրերի փողոցներում երթևեկությունը կարգավորող նշաններ տեղադրելու և գծանմուշներ կատարելու մասին

23.Տավուշի մարզի, Իջևան համայնքի, Սարիգյուղ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.4507հա մակերեսով հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը օտարելուն համաձայնություն տալու մասին

24.Իջևան համայնքի գույքագրման փաստաթղթերը հաշվառելու մասին

25.Իջևան համայնքի ձեռքբերած տեխնիկան համայնքի հաշվեկշռում հաշվառելու մասին

26․Ազատամուտ և Սարիգյուղ բնակավայրերի կոմունալ ծառայության ՀՈԱԿ-ները վերակազմակերպելու մասին

27.Այլ հարցեր


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner