Այսօր: Ուրբաթ, 10 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 104
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 37
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԿԻՐԱՆՑ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.03591ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՄԵԿ ՄԻԱՎՈՐ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻՙ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ՝ ԿԱՊԻ և ԿՈՄՈՒՆԱԼ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ  Տավուշի մարզ, Իջևան համայնք,  Կիրանց բնակավայրի վարչական սահմաններում   գտնվող քաղաքացիներ Աննա Սուրենի Անտոնյանը և Անժելա Սուրենի Անտոնյանը Մկրտումյանի կողմից 2001թ. կառուցվել է բնակելի տուն, որի զբաղեցրած 0.03591հա մակերեսով հողամասը, ըստ  ՀՀ կառավարության 23.02.2006թ. թիվ 334-Ն որոշման, ընդգրկված է 11-039-0001-0005 ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների նպատակային նշանակության տարածքների մեջ, որի վրա առկա է 48.27քմ  մակերեսով ինքնակամ շինություն / բնակելի տան 20.02քմ ներքին մակերեսով, բնակելի տան՝  28.25քմ ներքին մակերեսով /, ուստի  կառույցի իրավական կարգավիճակը որոշելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոխել 0.03591հա մակերեսով հողամասի նպատակային  նշանակությունը էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների հողատեսքից՝ բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատեսքի: Ղեկավարվելով ,,Իրավական ակտերի մասին,, ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետով, ՀՀ  ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ  հոդվածի  թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.՝ 

Համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ հավանություն՝  Տավուշի մարզ, Իջևան համայնք,  Կիրանց բնակավայրի վարչական սահմաններում  գտնվող,  քաղաքացիներ  Աննա Սուրենի Անտոնյանը և Անժելա Սուրենի Անտոնյանը Մկրտումյանի  կողմից 2001թ. կառուցված բնակելի տան զբաղեցրած 0.03591հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը  էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների հողատեսքից՝   բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատեսքի փոխելու համաձայնություն ստանալու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner